ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից (ՀՕ-317-Ն, այսուհետ` Օրենք), որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման մեջ կիրառվող եզրույթները Օրենքով սահմանված եզրույթներին:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է որոշման մեջ օգտագործվող եզրույթները համապատասխանեցնել 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքով սահմանված եզրույթներին, որոնք իրենց հերթին բխում են ԱՀԿ-ի և Վերարտադրողաբանների Եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված եզրույթների բառարանի տերմինաբանությանից, և դրույթներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է եզրույթների համապատասխանեցում Օրենքին:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:
Հաշվի առնելով, որ սույն նախագծի շրջանակներում բացակայում են շահագրգիռ մարմինները, նախագծի փաթեթը չի պարունակում ամփոփաթերթ:
-
Discussed
05.12.2024 - 20.12.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1531
Print