«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
9 - Disagree
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 19.04.2022թ. համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումն իրականացնող ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի ազգային օպերատորն ապահովում է փոխադրման հետագծումը։ Նույն համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումն իրականացնող ազգային օպերատորի ծառայությունների գները (սակագները) (տեղորոշման կապարակնիքներ դնելը (հանելը), անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման ապահովումը, տեղեկատվության տրամադրումը, հետագծման օբյեկտին՝ տեղորոշման կապարակնիքների անհրաժեշտ քանակությամբ ապահովումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ծառայություններ) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ սահմանվել է այդպիսի ազգային օպերատորը։
Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել վերը նշված դրույթներով ազգային օրենսդրությանը վերապահված իրավակարգավորումները։
Միաժամանակ, ՀՀ ազգային օպերատորի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ որպես՝ ՀՀ ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ձևավորման հիմք՝ ընդունվել են հետևյալ հիմնական սկզբունքները՝
1․ հիմնական ներդրումներ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման համար,
2․ տեղեկատվական համակարգի ստեղծում և 24/7 ռեժիմով սպասարկում,
- 3. տեղորոշման կապարակնիքների անհրաժեշտ քանակի ձեռքբերում (1 կապարակնիքի շահագործման ժամկետը 3 տարի),
- տեխնիկական միջոցների ձեռքբերում (սերվերներ, պահուստային սերվերներ, կապի միջոցների ձեռքբերում և վարձակալություն, համակարգչային տեխնիկայով համալրում և այլն),
- մաքսային տերմինալներում և Հայաստանի Հանրապետության անցման կետերում տարածքների վարձակալություն, տրանսպորտային միջոցների ձեռքբերում և շահագործման վերաբերվող ծախսեր,
- 6. ազգային օպերատորի կողմից գործառույթն ապահովելու նպատակով անձնակազմի վերաբերվող ծախսեր (տնօրեն, տեխնիկական տնօրեն, տեխնիկական աջակցման աշխատակիցներ, օպերատորներ, նախագծի ղեկավար, բիզնես վերլուծաբան, ծրագրավորողներ, որակի վերահսկման մասնագետներ, կապարակնիքները տեղադրող/հանող շրջիկ խմբերի անձնակազմ և այլն),
- 7. Միջօպերատորական պայմանագրով նախատեսված ծախսեր:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները) և ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը նրանց միջև կնքվող պայմանագրով սահմանման վերաբերյալ իրավակարգավորում։
-
Discussed
04.12.2024 - 19.12.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 971
Print