06.12.2024
Եթե ՀՀ տնտեսության, պարենային անվտանգության ապահովման համար նպատակահարմար է եղել ԵՏՀ-ում հասնել սերուցքային կարագի հետ կապված արտոնությունների ստացմանը (չնյաած, այս մասին ոչինչ չկա հիմնավորման մեջ, ինչը լավ կլիներ տեսնել և հասկանալ ինչու հենց սերուցքային կարագի մասով է ստացվել արտոնություն), ապա նմանապես կարևոր պետք է լինի սերուցքային կարագի ներքին արտադրության զարգացումը, այն էլ այն պարագայում, որ նման արտադրություններ ՀՀ-ում առկա են: Այս համատեքստում առաջարկում եմ հետաձգել այս նախագծի ընդունումն ու այն ընդունել մի փոքր ավելի ուշ՝ զուգորդելով այն ՀՀ սերուցքային կարագ արտադրողների համար համարժեք արտոնություններ սահմանող նախագծով, որպեսզի չխաթարվի ազատ մրցակցությունն ու ներքին արտադրողները չհայտնվեն ավելի խոցելի վիճակում: