The project has not been accepted
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - Agree
-
1 - Disagree
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ԵՏՀ Խորհրդի կողմից ս․թ․ ----- ----ի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N99 որոշմամբ սահմանված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը ապահովելու նպատակով՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1739-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը։
Համաձայն նշյալ Որոշման կից N1 հավելվածի՝ 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 9,5 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ին կայացած նիստի ընթացքում հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որը ներկայումս գտնվում է ստորագրման փուլում։ Համաձայն նշյալ որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունվող որոշման կիրառումը պատշաճ ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի ս․թ․ ----- ----ի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
04.12.2024 - 19.12.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1716
Print