Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 20
25 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի 2025  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2023-2027 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:       
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     
Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները պլանավորվել է 6 703 430.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը պլանավորվել է 6 703 430.0 հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 0.0  հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:        
 1. Բյուջեի եկամուտների կանխատեսում         
Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 5 553 430.0  հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա ճշտված  բյուջեն 12.1  %-ով, որը կազմում է 597 879.0   հազար դրամ: 
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 3 103 822.4 հազար դրամ կամ 55.9 %-ով, 44.1 %-ը կամ 2 449 607.6 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:      
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։               
Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.          
Հարկային եկամուտները ծրագրվել են  1 383 705.4   հազար դրամ, որը կազմում է վարչական եկամուտների 24.9 %–ը։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2024 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2025 թվականի մոտավոր հաշվարկային ցուցանիշները, քանի որ 2025 թվականը դեռ չի սկսվել և համակարգը հնարավորություն չունի հաշվարկելու 2025 թվականի ճշգրիտ հաշվարկային թվերը։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի  բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից  և օրենքով պայմանավորված աճից։    
Տեղական տուրքերը ծրագրվել են 510 704.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 9.2 %–ը։ Պլանավորվել է հաշվի առնելով 2024 թվականի փաստացի հավաքագրումը և շինարական թույլտվությունների տրման համար  սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի ավելացումը։
Պետական տուրքերը ծրագրվել են 70 000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝    15 000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 55 000.0 հազար դրամ։      
 2) Պաշտոնական դրամաշնորհներ.        
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված  ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 2  446 809.4  հազար դրամ, որը կազմում է եկամուտների 44.1 %–ը,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով   հաստատված  գումարները՝ 1 150 000.0 հազար դրամ։  Նախատեսվում է նաև 1 000 000.0 հազար դրամ սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացված կապիտալ ծրագրերի համար։  Աբովյան համայնքին պետական բյուջեից կհատկացվի նաև գումար,  մասնակցային բյուջեավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար, համայնքը նախատեսում է այդ գործընթացի իրականացման համար ծախսել մոտ 150 000.0 հազար դրամ։        
3) Այլ եկամուտներ.  
2025 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 1 139 413.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 20.5 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։            
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում         
Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  9 721 430.0  հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 57.1 %-ը կամ 5 553 430.0  հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 4 168 000.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 3 018 000.0 հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 15.8 %-ը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.01 %-ը՝ «Պաշտպանություն ոլորտին, 35.01 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 16.2 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 5.4 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.03 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 2.5 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 25.0 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.05 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.06 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։    
Ստորև ներկայացվում են համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։           
 1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը համարյա նույնն է պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների ավելացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և փոփոխվել է աշխատավարձը՝ հաշվի առնելով նախորդ տարի ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի բարձրացումը։          
2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավել են պլանավորվել  մոտ 194 095.0 հազար դրամով, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում  կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո, որը այս պահին կազմում է 150 000.0 հազար դրամ։       
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 3 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։  
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները, որոնց իրականացման համար  2025 թվականին հատկացվելու է 4 168 000.0 հազար դրամ։      
4.1)     Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  70.1 %-ը, որը նախատեսված է Աբովյան համայնքի և բնակավայրերի գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու և ճանապարհային նշաններ ձեռք բերելու համար։ Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է                  2 923 000.0 հազար դրամ:  
 4.2) Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 20 000.0 հազար դրամ։
4.3) Իրականացվելու է նաև լուսավորության աշխատանքներ՝ որը կազմում է ֆոնդային բյուջեի 2.7 %-ը կամ 112 000.0 հազար դրամ։       
4.4) Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝  2025 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսել է կատարել 10-րդ մանկապարտեզի վերակառուցման և ՀՈԱԿ-ների մասնակի   վերանորոգման աշխատանքներ։
Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնելու է մեծ ծավալի աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 30 000.0 հազար դրամ արժեքով։                      
4.5) Համայնքի նախատեսված վայրերում աղբամաններ և նստարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կանաչապատ տարածքները ավելացնելու նպատակով նախատեսվել է 50 000.0 հազար դրամ:   
4.6) Վերակառուցվելու է  մի քանի  բնակավայրի վարչական շենքերը։
Համայնքում իրականացվելու է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝
1. Համայնքային փողոցների ասֆալտապատում

Աբովյան համայնքի 

Աբովյան քաղաքի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի փոխարինում,

Առինջ գյուղի Մհեր  Մկրտչյան թղմ. 3-րդ, 5-րդ, 7-րդ, Բ թղմ. 3-րդ փողոցի, Խ.Աբովյան թղմ. 9-րդ փողոցի 1-ին նրբ., Խ.Աբովյան 10-րդ փողոցի, Խ.Աբովյան թղմ. 17-րդ փողոցի, Պ. Սևակ թղմ. 15-րդ փողոցի 1-ին  նրբ., Խ.Աբովյան թղմ. 6-րդ փողոցի 1-ին փկղ.,

Արամուս գյուղի  1-ին փողոց 1-ին նրբ., Ազատամարտիկների խճ. 3-րդ փկղ., Երիտասարդական 1-ին փողոց

Բալահովիտ գյուղի  8-րդ փողոցի, 8-րդ փողոցի 1-ին նրբ.,

Գեղաշեն գյուղի 1-ին թղմ. 2-րդ փողոց, 1-ին թղմ. 8-րդ փողոց, 1-ին թղմ. 9-րդ փողոց, 3-րդ թղմ. 2-րդ փողոց/մասնակի, 2-րդ փողոց 2-րդ նրբ./մասնակի, 1-ին փողոց 7-րդ փկղ., 1-ին փողոց 8-րդ փկղ., 1-ին փողոց 9-րդ փկղ., 1-ին փողոց 10-րդ փկղ., 1-ին փողոց 5-րդ նրբ.,

1-ին փողոց 7-րդ նրբ.,

Կաթնաղբյուր գյուղի 3-րդ փողոցի,

Կամարիս գյուղի 7-րդ փողոցի մնացած հատված, 4-րդ փողոց 1-ին նրբ./մասնակի, 4-րդ փողոց 1-ին փկղ., 4-րդ փողոց 3-րդ փկղ.,

Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի,

Պտղնի գյուղի  1-ին փողոց 2-րդ նրբ., 1-ին փողոց 2-րդ փկղ.,

1-ին փողոց 3-րդ նրբ.,       
Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամաս 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։

2. Ներհամայնքային (տեղական նշանակության) մայթերի ասֆալտբետոնե ծածկով հիմնանորոգում
Նախատեվում է հիմնանորոգել Աբովյան համայնքի

Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 2400մ երկարությամբ և 2մ լայնությամբ (4800մ2 մակերեսով), ասֆալտբետոնե  ծածկույթով մայթերի հիմնանորոգում։

Գետարգել գյուղի Հ.Վերդյան փողոցի 2400մ երկարությամբ և 2մ լայնությամբ (4800մ2 մակերեսով), Ս. Ալեքսանյան փողոցի 1000մ երկարությամբ և 2մ լայնությամբ (2000մ2 մակերեսով), Հ.Վերդյան փող. բակային հատվածը 850մ2 մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթով մայթերի հիմնանորոգում։

3. Ներհամայնքային ջրահեռացման (կոյուղու) համակարգի կառուցում

Ձեռք բերել ջրահեռացման (կոյուղու) համակարգի կառուցման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներ՝ կառուցելու Աբովյան համայնքի
Առինջ գյուղի 6-րդ փողոցի 140 մետր, Մաշտոցի փողոցի 250 մետր, Մաշտոցի 2-րդ փակուղու 120 մետր երկարությամբ
Բալահովիտ գյուղի 5-րդ փողոցի 300 մետր երկարությամբ ջրահեռացման (կոյուղու) համակարգ ապահովելով, որ նյութերը համապատասխանեն որակի չափանիշներին և բնութագրերին:

4. Համայնքային փողոցների գազաֆիկացում

Աբովյան համայնքի 

Աբովյան քաղաքի 8-րդ մկր/շրջ. 1-ին թաղամասի,

Առինջ գյուղի  Ա թաղամաս 2-րդ փողոց, Ա թաղամաս 3-րդ փողոց, Գ թաղամաս 3-րդ փողոց,

Բալահովիտ գյուղի 7-րդ  փողոց 1-ին նրբ., 1-ին թաղամասի 1-ին փողոցի, 1-ին թաղամասի 2-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոց 5-րդ նրբ. 1-ին փակուղու,

Գետարգել գյուղի 2-րդ փողոցի,

Կամարիս գյուղի  6-րդ փողոցի, 9-րդ փողոցի 1-ին նրբ., 9-րդ փողոցի 2-ին նրբ.,
Պտղնի գյուղի
Այգեգործական 1-ին փողոցի գազաֆիկացման աշխատանքներ։

 

5. Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում

Աբովյան համայնքի 

Առինջ գյուղի Ա թաղամաս 4-րդ փողոցի,  Ա թաղամաս 5-րդ փողոցի, Ա թաղամաս 6-րդ փողոցի, Բ թաղամաս 3-րդ փողոցի, Բ թաղամաս 4-րդ փողոցի, Բ թաղամաս 5-րդ փողոցի, Բ թաղամաս 7-րդ փողոցի,

Արամուս գյուղի Երիտասարդական թաղամաս 1-ին փողոցի, Անկախության 7-րդ փողոցի,

Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի, Ծաղկունք 4-րդ փողոցի /մասնակի/, Ծաղկունք 5-րդ փողոցի /մասնակի/,

Գեղաշեն գյուղի 3-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 2-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 3-րդ փողոցի, 2-րդ թաղամաս 1-ին փողոց 2-րդ նրբ., 2-րդ փողոց 2-րդ նրբ.,

Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոց 1-ին նրբ.,

Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի,

Պտղնի գյուղի Նոր գերեզմանոց,

Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 2-րդ փողոց փողոցային լուսավորության համակարգերի  կառուցում։

  • Discussed

    03.12.2024 - 19.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 672

Print