ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7 կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները։
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Աբովյան համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի «Տեղական ինքնակառավարման մասին» և «Առեվտրի և ծառայությունների մասին» օրենքներով նախատեսված շրջիկ առևտրի թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման և նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի նվազեցում չի նախատեսվում, իսկ եկամուտների ավելացում նախատեսվում է տարեկան 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.
Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և նպատակ է հետապնդում Աբովյան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող առևտրի և ծառայությունների մատուցման բնագավառում օրենսդրական պահանջների հստակեցմանը և սահմանմանը։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի հիման վրա կարգավորել Աբովյան համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող շրջիկ առևտրի թույլտվությունների տրամադրման գործընթացը, որը կապահովի շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող առևտրի և մատուցվող ծառայությունների տրամադրմանը՝ միաժամանակ ապահովելով ինչպես վերջիններիս, այնպես էլ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
-
Discussed
03.12.2024 - 19.12.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
Views 515
Print