Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՆԱԽԱԳԻԾ

 ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

…………………….2024 թվականի N ………..-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝

1․Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  2025 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)․

1) Եկամուտների գծով` 1034254.3 հազար դրամ

2) Ծախսերի գծով՝  1034254.3 հազար դրամ

2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն  որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը  և  տարածվում է 2025  թվականի  հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                Վ. ԱՐՍԵՆՅԱՆ

  • Discussed

    02.12.2024 - 17.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jermuk Municipality of Vayots Dzor

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 878

Print