Add to favourites

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

14%86%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վիգեն Ավետիսյան 01.12.2024 16:13:41 Կարծիք <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ․ 1․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծում, հավելվածում և ամբողջ փաթեթում գրել հետևալ կերպ․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգ>>, և նախագծի 1-ին կետն առանձնացնել և գրել․ 1․ Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 1-ի, 2․ Հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 2-ի։ (Հիմք՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը։) 2․ Ամբողջ հավելվածը շարադրել ըստ 1-ին կետի առաջարկության։ 3․ Հավելվածի 2-րդ կետից հանել <<իրավաբանական անձի կանոնադրությամբ>> բառերը, քանի որ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ տիպային կանոնադրություններում պետք է նշված լինեն նախատեսված գործունեության տեսակները։ 4․ 6-րդ կետից հանել <<լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:>> բառերը, քանի որ ըստ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: 5․ 7-րդ կետում նշված է <<ոլորտի>> բառը, սակայն չի հասկացվում որ ոլորտի։ 6․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի գ․, դ․, կետերը հանել և գրել հետևյալ կերպ․ <<գ․ հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,>> 7․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի ե․ կետը հանել, քանի որ չի հասկացվում և յուրաքանչյուր նախատեսվող գործունեություն կամ բնագավառ կամ մարզ/համայնք/ կարող է լինել տարբեր մեթոդներով։ Իսկ այդ մեթոդները նշվում են ՇՄԱԳ հաշվետվություններում։ 8․ զ․ կետը հանել կամ խմբագրել, քանի որ փորձագետի հետ կապված տվյալներն արդեն իսկ նշված է ա․ կետում։ 9․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի առաջարկությունները վերաբերվում են նաև 2)-րդ ենթակետին։ 10․ 16-րդ, 17-րդ կետերը հանել, քանի որ հակասում է որոշման նախագծի վերնագրին և Օրենքին։ 11․ 22-րդ կետը հանել, քանի որ 11-րդ կետում արդեն նշված է։ 12․ 24-րդ կետում նշված <<առնվազն հինգ>> բառերի փոխարեն գրել << առնվազն երկու>> բառերը, քանի որ հիմնավորված չէ ինչու՞ հինգ, այլ ոչ թե մեկ, երկու, երեք։ Առավել ևս, որ Լիցենզավորվող ընկերությունը կարող է ցանկանում է մեկ բնագավառում իրականացնել ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություն։ 13․ 25-րդ կետը հանել, քանի որ կարգում արդեն իսկ նշված է փորձագետի ներգրավումը ինչպես է իրականացվում, իսկ վճարման կարգը, չափը, ժամկետները տարբեր հաշվետվությունների ժամանակ տարբեր են։ 14․ 43-րդ կետը հանել, քանի որ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում վերահսկողություն սահմանված չէ։ 15․ Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3, Ձև N 4 խմբագրել համաձայն ներկայացված առաջարկությունների/դիտողությունների։ <<Էկո-Գեո>> ՍՊԸ տնօրեն՝ Վ․ Ավետիսյան Ընդունվել է մասամբ 1.ա Նախագծի և ամբողջ տեքստում կիրառվող ձևակերպումը համապատասխանեցվել է Օրենքում ամրագրված ձևակերպմանը: 1.բ Խմբագրվել է: 2. Խմբագրվել է: 3. Խմբագրվել է: 4. Խմբագրվել է: 5. Խմբագրվել է: 6. Մասամբ խմբագրվել է: 7. Խմբագրվել է: 8. Խմբագրվել է: 9. Խմբագրվել է: 10. Խմբագրվել է: 11. Խմբագրվել է: 12. Խմբագրվել է: 13. Տվյալ դեպքում խոսքը ոչ մշտական ներգրավվողների մասին է, ըստ այդմ՝ Լիցենզավորող մարմինը նախապես պետք է ծանոթանա ներգրավվողների տվյալներին՝ հիմք ընդունելով կնքված պայմանագիրը կամ համաձայնագիրը: 14. Խմբագրվել է: 15. Խմբագրվել է:
2 Քրիստինե Սահակյան 14.12.2024 22:29:06 1. Սույն կառավարության որոշման նախագիծը բավական թույլ է և չի ապահովում կոնկրետ պահանջներ ՇՄԱԳ/ՌԵԳ գործընթաց իրականացնող մասնագետների կրթությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ, ինչի արդյունքում անհասկանալի է դառնում որոշման նախագծի հավելավածի 23-րդ կետի ներքո բերված "ոլորտի մասնագետների համապատասխան բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն" արտահայտությունը: Լիցենզավորումը չպետք է կրի ձևական բնույթ, այլ պետք է հիմնվի մասնագիտական կարողությունների և գիտակցված մոտեցումների վրա: Կրթության վերաբերյալ պահանջները պետք է լինեն հստակ ձևակերպված՝ շեշտադրելով տեխնիկական/ինժեներական/ճարտարագիտական բնապահպանական կրթությունը, քանի որ գործընթացը կապված է նախագծային փաստաթղթեր ուսումնասիրելու կարողությունների հետ, որը չի կարող իրականացնել օրինակ մանկավարժական կրթություն ունեցող բնապահպանը: Ուստի բնապահպանական ոլորտում ինժեներական/ճարտարագիտական կրթությունը տվյալ դեպքում պետք է դառնա գերակա: 2. Լիցենզավորման պահանջները պետք է լինեն հստակ ու թիրախային՝ հիմնվելով բուն մասնագիտական կրթության և կարողությունների վրա, ինչպես դա բարեփոխվել է քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման բնագավառում: Այլապես ստացվում է որ ցանկացած դիպլոմ ունեցողը, ով ինչ որ ժամանակաշրջանում իրականացրել է կասկածելի որակի ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում, դարձյալ հնարավորություն կունենա լիցենզավորվել և դրանով աջակցել նաև իրավաբանական անձանց լիցենզավորմանը: Ինչպե՞ս կարող է ընդամենը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող մասնագետը, ով թեև ունի գիտական աստիճան (հստակեցում չկա նաև թե որ բնագավառների գիտական աստիճանի մասին է խոսքը), ստանալ անժամկետ լիցենզիա՝ իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ բազմաոլորտային գործունեությունների համար (տես՝ կետ 23): 3. Չկա նաև հստակություն առ այն, թե առավելագույնը քանի իրավաբանական անձերի կողմից կարող է հանդես գալ այն ֆիզիակական անձ մասնագետը, որի մասնագիտական կարողությունների հիման վրա լիցենզավորվելու է մասնագետ հանդիսացող իրավաբանական անձը: 4. Անժամկետ լիցենզիա կարող է տրվել միայն ինժեներ-բնապահպանի բազային կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք ունեն գիտական աստիճան, այս ոլորտում ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեության փորձ, և որոնց կրթությունը սկզբից մինչ վերջ ունեցել է բնապահպանական ճարտարագիտության ուղղվածությունը: Միայն նման մասնագետները կարող են ստանալ անժամկետ լիցենզիա և իրավասու լինել իրականացնելու ցանկացած կատեգորիայի գործունեության (Ա և Բ կատեգորիա) ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: 5. Ոչ բազային կրթությամբ մասնագետների համար առաջարկվում է կիրառել ոչ թե անժամկետ, այլ տարեկան լիցենզավորման պահանջը, լիցենզիայի մեջ նշելով, թե կոնկրետ որ ոլորտների համար և որ կատեգորայի (Ա, Բ կատեգորիա) գործունեության համար են նրանք իրավասու իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: Նման մոտեցումը կխթանի նաև բնապահպանական կրթության պահանջարկի ավելացմանը՝ հնարավորություն տալով ՇՄ նախարարությանը համագործակցելու տեխնիկական բուհերի հետ՝ ապագա մասնագետների պատրաստման հարցում, որոնք հետագայում կարող են ՇՄՆ-ում հետզհետե համալրել անրաժեշտ փորձագետների շարքը: Սա կարևոր գործընթաց է, հաշվի առնելով այն, որ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պահանջ այն մասնագետների մասնագիտական կարողությունների վերաբերյալ, ովքեր փորձաքննում են ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվությունները: 6. Հարց է առաջանում, իսկ ի՞նչ մասնագիտական կարողություններ պետք է ունենան այն մասնագետները, որոնք փորձաքննելու են լիզենզավորված մասնագետների կամ կազմակերպությունների կողմից պատրաստված ՇՄԳ/ՌԵԳ հաշվետվությունները: Ընդունվել է մասամբ: 1 և 2. Առաջարկն ընդունվել է, Նախագծում կատարվել են շտկումներ: 3. Ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձանց կողմից ներգրավման վերաբերյալ սահմանափակում չի սահմանվել՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտության բացակայությունը, ոլորտի և տվյալ գործունեության առանձնահատկությունները: 4 և 5. «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Միաժամանակ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում լիցենզիայի տրամադրման այլ ժամկետ սահմանված չէ, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Լիցենզավորման մասին» օրենքի կարգավորումը։ 6. Առաջարկը չի առնչվում Նախագծով նախատեսվող կարգավորումներին: