ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Քաջարան համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտները ծրագրվել է 1 400 246.3 հազար դրամ, իսկ ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 1 400 246.3 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 098 730.3 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 78,8 %-ով, որը կազմում է 232 601,9 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 098 730.3 հազար դրամ կամ 78.35 %-ով, 41.5 %-ը կամ 460 711.3 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր
Հարկային եկամուտները ծրագրվել են 120 000.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 10.99 %–ը։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2024 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2025 թվականի մոտավոր հաշվարկային ցուցանիշները, քանի որ 2025 թվականը դեռ չի սկսվել և համակարգը հնարավորություն չունի հաշվարկելու 2025 թվականի ճշգրիտ հաշվարկային թվերը։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից և օրենքով պայմանավորված աճից։
Տեղական տուրքերը ծրագրվել են 33 892.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 3.1 %–ը։ Պլանավորվել է հաշվի առնելով 2024 թվականի փաստացի հավաքագրումը և օրենքով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի ավելացումը։
Պետական տուրքերը ծրագրվել են 900.0 հազար դրամ, որը՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից:
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 453 151.1 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 41.5 %–ը, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով հաստատված գումարները՝ 1 500.0 հազար դրամ։ Նախատեսվում է նաև 301 516.0 հազար դրամ սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացված կապիտալ ծրագրերի համար։
3) Այլ եկամուտներ.
2025 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 154 000.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 14.1 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1 400 246.3 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 78.35 %-ը կամ 1 098 730.3 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 301 516.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 39.1 %-ը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 1 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 18.3 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 5.1 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 5.3 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 5.1 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 17.6 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.54 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 14.3 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 14.3 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում ենք համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը 68 560.0 հազարով ավել են պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև հաստիքների ավելացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։
2) Նախորդ տարվա համեմատ «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավել են պլանավորվել մոտ 50 000.0 հազար դրամով, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 16 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները, որոնց իրականացման համար 2025 թվականին հատկացվելու է 256 615.23 հազար դրամ։
4.1) Փողոցների լուսավորման աշխատանքներին հատկացվելու է վարչական բյուջեի ծախսերի 4.1%-ը:
-
Discussed
26.11.2024 - 11.12.2024
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Kajaran municipality of Syunik marz
Public discussion
11.12.2024 15:00
նիստերի դահլիճում
Views 541
Print