Add to favourites

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ԺԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ժԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

        Ջրացատկի և գոլֆի Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել համապատասխանաբար Նիկիտա Դիմիտրեվիչ Ֆեդոտովը (ծնված` 1995 թվականի մայիսի 27-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն, քաղաքացիություն է շնորհվել  Հայաստանի Հանրապետության Նախագահի 2024 թվականի ոգոստոսի 19-ի N ՆՀ-241-Ա հրամանագրով) և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանը (ծնված` 2002 թվականի ապրիլի 28-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն, քաղաքացիություն է շնորհվել  Հայաստանի Հանրապետության Նախագահի 2024 թվականի մայիսի 15-ի N ՆՀ-143-Ա հրամանագրով):

       Նիկիտա Դիմիտրեվիչ Ֆեդոտովը և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանը հանդես են գալիս համապատասխանաբար ջրացատկի և գոլֆի Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում, մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:

                Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

        «Մարզիկներ Նիկիտա Դիմիտրեվիչ Ֆեդոտովին և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    25.11.2024 - 11.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 872

Print