Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը։ Նշված լիազորող նորմի պահանջների կատարման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1585-Ն որոշումը, որն ամբողջությամբ չի արտացոլում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները։ Մասնավորապես, վկայակոչված կարգում բացակայում են փոխհատուցման կարգին վերաբերելի իրավակարգավորումները։

Օրենքի լիազորող նորմի և դրանից բխող իրավական ակտի համապատասխանությունն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու եղանակով, կսահմանվի արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի ոչ միայն գնահատման, այլ նաև՝ փոխհատուցման կարգը։ Միաժամանակ, նախագծով ավելի են հստակեցվում արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման մոտեցումները։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում սահմանել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի ոչ միայն գնահատման, այլ նաև՝ փոխհատուցման կարգը, ինչպես նաև՝ վերանայել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման վերաբերյալ կարգավորումները։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը և կվերանայվի պատճառված վնասի գնահատման կարգը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Duration

    21.11.2024 07.12.2024
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 326

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.