«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2025 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8000 հատից ոչ ավելի քանակով, որից՝
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 5000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ՝ շահառու), որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր (համաձայնագիր)․
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 3000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) առկայության պարագայում։
2․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված շահառուները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից։
- Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:
- Հաստատել ապրանքների ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ __-ի N _____-Ն որոշման
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
- Սույն ընթացակարգով կարգավորվում են 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) մաքսային ձևակերպման ժամանակ ծագող հարաբերությունները:
- Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:
3․ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը ․
- ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը ․
- փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեներ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ)։
4․ Շահառուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
- Շահառուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումի մուտքագրման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
6․ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուների վերաբերյալ՝ սույն ընթացակարգի 3 - րդ կետով պահանջվող փաստաթղթերը նախարարությունը գրությամբ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
7․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված քանակի սպառումը, այն շահառուները որոնք չեն օգտվել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, կարող են սույն ընթացակարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնել նախարարություն։
Նախարարությունը սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված հիմքով 1 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և թերությունների բացակայության դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
- Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:
- Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։
- Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
- Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ 2025 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ սակագնային արտոնությամբ բացթողնված ապրանքների վերաբերյալ։
11․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ 2025 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սակագնային արտոնությունյամբ բացթողնված ապրանքների քանակի վերաբերյալ։
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
- Իրավաբանական անձի անվանումը` ___________________________________________
- Իրավաբանական անձի պետական գրանցման համարը`__________________________
- Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն` ______________________________________________
- Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)՝ _____________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
5.Լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության՝ ______________________________________________________________________________
- Կից ներկայացվող փաստաթղթերը`
- անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը ․
- ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղղթի պատճենը․
- փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեներ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ)։
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
____________________________________________________________________________
(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ __________ 20 թ.
-
Duration
21.11.2024 06.12.2024 -
Type
Decision
-
Area
Nature protection, Economy, Transport
-
Ministry
Ministry of Economy
Views 180
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.