ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«_____» ______________ 2024թ. N _______ - Ն
ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) 1-ին կետը «համաձայն» բառից առաջ լրացնել «, ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» N 45 որոշման և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշման» բառերով,
2) 2-րդ կետում «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունում (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) նշված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված և ապրանքների միասնական ցանկի (այսուհետ՝ միասնական ցանկ) 2․17» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 21․04․2015թ․ N 30 որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքների ցանկի (այսուհետ՝ Միասնական ցանկ) 2․17 բաժնում ընդգրկված՝ տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված» բառերով,
3) 5-րդ կետում «ԵՏՀ Կոլեգիայի 16․05․2012թ․ N 199 որոշմամբ հաստատված առանձին տեսակի ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրման համար հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին Կանոնակարգին» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին», իսկ «06․11․2014թ․ N 45» բառերը՝ «16․05․2014թ․ N 45» բառերով,
4) 12-րդ կետի 1-ին ենթակետում «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգի» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին» բառերով,
5) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․1-14․3-րդ կետերով․
«14․1․ Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն) կամ փոփոխվել են որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել), հայտատուն պարտավոր է տրված լիցենզիայի գործողության դադարեցման և նոր լիցենզիայի ձևակերպման մասին դիմում ներկայացնել՝ կցելով նշված փոփոխությունները հաստատող տեղեկությունները և նոր լիցենզիա ստանալու համար սույն Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը։
14․2․ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում, կասեցվում և վերականգնվում է ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների՝ 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ նույն կանոնների N 2 հավելվածով սահմանված կարգով։
14․3․ Մաքսային մարմինը ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետին համապատասխան՝ ԱԱԾ է ներկայացնում լիցենզիաների կատարման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային ձևով։»։
2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների հայաստանի հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը սահմանելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8 հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) 1-ին կետը «համաձայն» բառից առաջ լրացնել «, ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» N 45 որոշման և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշման» բառերով,
2) 2-րդ կետում «ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2․19 բաժին)» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 21․04․2015թ․ N 30 որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքների ցանկի (այսուհետ՝ Միասնական ցանկ) 2․19 բաժնում» բառերով, «պարունակող» բառից առաջ լրացնել «(այսուհետ՝ Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ)» բառերով, իսկ «(այսուհետ՝ ծածկագրային միջոցներ)» բառերը հանել,
3) 3-րդ կետի 1-ին ենթակետում «ծանուցումների միասնական ռեեստր» բառերը փոխարինել «Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և ապրանքների ու դրանց մասերի ծանուցումների միասնական ռեեստր» (այսուհետ՝ Ծանուցումների միասնական ռեեստր)» բառերով,
4) 11-րդ կետի 1-ին ենթակետում «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին» բառերով,
5) 14-րդ կետի 4-րդ ենթակետը «ծածկագրային» բառից հետո լրացնել «(կրիպտոգրաֆիկական)» բառով,
6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․1-14․3-րդ կետերով․
«14․1․ Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված Հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն) կամ փոփոխվել են որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող Հայտատուի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել), հայտատուն պարտավոր է տրված լիցենզիայի գործողության դադարեցման և նոր լիցենզիայի ձևակերպման մասին դիմում ներկայացնել՝ կցելով նշված փոփոխությունները հաստատող տեղեկությունները և նոր լիցենզիա ստանալու համար սույն Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը։
14․2․ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում, կասեցվում և վերականգնվում է ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների՝ 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ նույն կանոնների N 2 հավելվածով սահմանված կարգով։
14․3․ Մաքսային մարմինը ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետին համապատասխան՝ ԱԱԾ է ներկայացնում լիցենզիաների կատարման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային ձևով։»։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
-
Duration
21.11.2024 06.12.2024 -
Type
Order
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 164
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.