Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ և ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների եվ թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 03․10․2024թ. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված միջոցառումն կատարելու անհրաժեշտությամբ։

 

          2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման, այդ թվում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, բնական աղետների կամ չնախատեսված իրավիճակների՝ հրատապ աշխատանքների մակարդակների գնահատման (աշխատանքների ընդունման) մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ կառավարության 04․11․2010 թ․ N 1419-Ն որոշմամբ։ Նշված որոշումը ընդունվել է հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որը ներկայում ուժը կորցրած է ճանաչվել։ ՀՀ կառավարության 04․11․2010 թ․ թիվ 1419-Ն որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 07․12․2010թ․ թիվ 710-Ն հրամանը հաստատվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը։

Նշված իրավահարաբերությւոնները կարգավորող լիազորող նորմ սահմանելու համար «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը («Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15․1-ին մաս):

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 04․11․2010 թ․ N 1419-Ն որոշումը, ինչպես նաև հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուժը կորցրած ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 07․12․2010թ․ թիվ 710-Ն հրամանը և մեկ նորմատիվ ակտով կարգավորել նշված ակտերով կարգավորվող հարաբերությունները։

Գործնականում առաջացած որոշ խնդիրների կարգավորման նպատակով՝ գործող կարգավորումներց բացի Նախագծով նախատեսվում է սահմանել, որ․

  • հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ծրագրերի ճանապարհների ցանկում ներառված, ինչպես նաև ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում նշված ծրագրերում լրացուցիչ ներառված ճանապարհահատվածների ամառային ընթացիկ պահպանումն իրականացնելու նպատակով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր։
  • հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում՝ ճանապարհահատվածները ենթակա են ամառային ընթացիկ պահպանման տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ճանապարհի վիճակին համապատասխան:
  • վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների ամառային պահպանումը նախատեսում է ամառային պահպանման բոլոր պահանջները, բացառությամբ Նախագծի հավելված 1-ի Աղյուսակի 3-ով նախատեսված երթևեկելի մասին ներկայացվող պահանջները.
  • 4․ թույլատրվում է նաև վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների ամառային պահպանումը իրականացնել կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով՝ ապահովելով ճանապարհի երթևեկամասի բավարար անցանելիությունը և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկությունը․

Նախագծով նախատեսվում է նաև, որ առանձին պահպանման հանձնված թունելների և կամուրջների պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացվում է «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածի միջոցով։

Նախագծի 4-րդ հավելվածով սահմանվել է , որ ճանպարհների, կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման գնման գորըծնթացը կազմկերպվելու է բաց ընթացակարգով երկփուլ մրցույթով՝  նախաորակավորման ընթացակարգի կազմակերպմամբ, ինչը հնարավորություն կընձեռնի գնահատել հայտատուների կարողությունները։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ արդեն իսկ կնքվել են ճանպարհների պահպանման համար կնքվել են հնգամյա պայմանագրեր, որոնք ավարտվելու են 2026 թվականի դեկտեմբերին, ուստի նախագծով նախատեսվել է, որ ընդունվող որոշման պահանջները չեն տարածվելու մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման ընթացակարգերի, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:


4
Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման ադյունքում լիազորող նորմ կսահմանվի ավոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող թունելնորի և կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման կարգի սահմանվման համար, ինչը թույլ կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները, անրաժեշտության դեպքում բարելավել Նախագծով նախատեսված կարգրերի ընթացակարգերը և պահանջները՝ կատարելով անհրաժեշտ փոփոխությունները։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Duration

    21.11.2024 06.12.2024
  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 84

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.