Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի հիման վրա կատարվել են առանցքային հետևյալ փոփոխությունները.

1) պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - անկախ հանձնաժողով - դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելից անցում է կատարվել անկախ հանձնաժողով - դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելին.

2) հստակեցվել են անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը.

3) հստակեցվել է անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը և ընդլայնվել է անկախ հանձնաժողովների թիվը.

4) սահմանվել են հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների և դատարանի որոշումների հիմքում.

5) դատապարտյալին իրավունք է վերապահվել մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այսինքն՝ ապահովվել է դատապարտյալի լսված լինելու իրավունքը.

6) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում նախատեսվել է փորձաշրջան:

Կատարված փոփոխությունների իրացման արդյունքում գործնականում ի հայտ են եկել հետևյալ խնդիրները.

  • Անկախ հանձնաժողովի գործունեության գերծանրաբեռնվածություն.

Ներկայումս դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը ներկայացվում է անկախ հանձնաժողովի քննարկմանը, եթե նա կրել է պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը: Այսինքն՝ գործընթացը մեկնարկվում է մեխանիկորեն՝ առանց դատապարտյալի դիմումի կամ համաձայնության: Արդյունքում՝ անկախ հանձնաժողովների ծանրաբեռնվածությունն էականորեն մեծացել է:

  • Դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելու համար պատշաճ գործիքակազմի բացակայություն.

Նշված հանգամանքների լիարժեք ուսումնասիրության համար անկախ հանձնաժողովը չունի բավարար ռեսուրսներ, այդ թվում՝ պատշաճ գործիքակազմ: Բացի այդ, որևէ հանգամանք դրական կամ բացասական գնահատելու համար հանձնաժողովը պետք է ունենա մեթոդական ուղեցույց (առկա չէ), որը կօժանդակի դիտարկվող հանգամանքը խորությամբ վեր հանելու և գնահատելու համար:

  • Անկախ հանձնաժողովի եզրակացության և պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի դերի նվազում.

Անկախ հանձնաժողովի կողմից թե՛ դրական, թե՛ բացասական եզրակացություն տալու դեպքում, եթե առկա է դատապարտյալի գրավոր համաձայնությունը, ապա հարցը ներկայացվում է դատարան: Այս պայմաններում անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալների համար կարծես թե դառնում է ոչ էական: Իսկ պատիժը կատարող վարչակազմը խնդրո առարկա ինստիտուտին մասնակցում է բացառապես փաստաթղթեր ներկայացնելու և նիստերին կարծիք հայտնելու միջոցով:

  • Անկախ հանձնաժողովների՝ ամբողջական կազմով նիստ գումարելու դժվարություն.

Գործնականում խնդիրներ են առաջանում անկախ հանձնաժողովներից յուրաքանչյուրի՝ ամբողջական կազմով նիստ գումարելու առումով:  Նման իրավիճակը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

1) հանձնաժողովի որոշ անդամներ հանդիսանում են պետական ծառայողներ և հաշվի առնելով նիստերի գումարման հաճախականությունը՝ վերջիններիս մասնակցությունը հանձնաժողովի յուրաքանչյուր նիստին խոչընդոտում է պետական ծառայության իրականացմանը.

2) հանձնաժողովի անդամները փոխհատուցում չեն ստանում:

Նման իրավիճակը կարող է հանգեցնել հանձնաժողովի նիստերը ոչ իրավազոր ճանաչելուն, որպիսի պայմաններում հարցի՝ օրենքով սահմանված 45-օրյա ժամկետում քննության կարգը կարող է չպահպանվել:

Ուստի, անհրաժեշտություն է առաջանում օրենսդրությամբ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում խնդրո առարկա ինստիտուտի իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է խնդրո առարկա ինստիտուտի առնչությամբ կատարել մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետևյալն են.

  • Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգ.

Առաջարկվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորել ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաև՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Այլ կերպ՝ գործընթացը սկսվում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով դիմումը պետք է ներկայացվի պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ, որի ընթացքում զեկույցները պետք է մշակված լինեն:

  • Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - Պրոբացիայի ծառայություն - դատարան մոդելի գործարկում.

Առաջարկվող մոդելի արդյունքում զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային և նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով մասը լրանալուց 3 ամիս առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա խորությամբ հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները:

  • Դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելու համար պատշաճ գործիքակազմի տրամադրում.

Առաջարկվող մոդելի դեպքում Քրեակտարողական ծառայությանը և Պրոբացիայի ծառայությանը կտրամադրվի համապատասխան գործիքակազմ (օրինակ՝ մեթոդական ուղեցույց), որի միջոցով նշված մարմինները կկարողանան մասնագիտացված կերպով (այդ թվում՝ էլեկտրոնային գործիքի միջոցով) գնահատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում հնարավոր ռիսկերը:

  • Դատապարտյալի իրավունքները.

Զեկույցների կազմման ընթացքում դատապարտյալը կպահպանի այն իրավունքները, որոնք նրան վերապահվել էին անկախ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խնդրո առարկա ինստիտուտի բնականոն գործունեությունը: Մասնավորապես՝

  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա՝ այդպիսով կրճատելով գործընթացում ներգրավված օղակների ծանրաբեռնվածությունը.
  • Դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն.
  • Դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի պատշաճ գործիքակազմի միջոցով, որը կնվազեցնի նաև հնարավոր սուբյեկտիվիզմի մակարդակը.
  • Դատապարտյալի վերասոցիալականացման գործընթացի իրատեսական կամ ոչ իրատեսական լինելու վերաբերյալ կտրվի մասնագիտական գնահատական.
  • Նշված գնահատականը կտրվի 2 տարբեր մարմինների կողմից՝ այդպիսով ապահովելով պատշաճ հակակշռումը.
  • Պրոբացիայի ծառայությունը ներգրավված կլինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման հենց սկզբնական փուլում, ինչը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել այն դատապարտյալի ռիսկերի և կարիքների մասին, ով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կդառնա պրոբացիայի շահառու:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն է առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    07.03.2018 - 22.03.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Probation, Penitentiary, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10700

Print

Suggestions

Grigor Minasyan

11.03.2018

Եթե դատապարտյալն իրավունք ունի դիմում ներկայացնել, ապա նախ պետք է իմանա այդ իրավունքի մասին, այլ կերպ ասած՝ ՔԿՀ համապատասխան աշխատակիցները պետք է պարտականույթուն ունենան դատապարտյալին ծանոթացնելու նրա այդ իրավունքը ոչ միայն ՔԿՀ ընդունվելիս, այլ նաև պատժի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց առնվազն 3 ամիս առաջ, քանի որ դատապարտյալը կարող է և չիմանալ, թե երբ է իր համար լրանում այդ ժամկետը, կամ ինքն առհասասրակ նման իրավունք ունի, թե ոչ:

Grigor Minasyan

11.03.2018

Ըստ նախագծի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ պետք է գրավոր դիմում ներկայացնի պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատապարտյալը դիմումով պետք է հիմնավորի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու պատճառները: Նշված իրավական նորմը հստակեցման կարիք ունի: 1-ին մասում խոսվում է, որ դատապարտյալը դիմում է ներկայացնում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատապարտյալը պետք է հիմնավորի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու պատճառները: Այս դեպքում անհասկանալի է մնում այն հարցը, թե ով և ինչպես պետք է հիմնավորի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը: Եթե դա ևս պետք է կատարի դատապարտյալը, ապա 2-րդ մասում պետք է համապատասխան փոփոխություն կատարվի: Բացի այդ, հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով պետք է դատապարտյալը հիմնավորի իր դիմումը, ով պետք է որոշի, թե այդ դիմումում նշված փաստարկներն արդյոք հիմննավոր են, թե ոչ, եթե հիմնավոր են, կամ ոչ, ինչ իրավական հետևանքներ կարող են առաջացնել: Եթե որևէ հետևանք առաջացնել չեն կարող, ուրեմն այդ դրույթն անիմաստ է, ընդամենը պետք է սահմանափակվել համապատասխան դիմում ներկայացնելով, իսկ, այսպես կոչված, հիմնավորումները դատապարտյալը կարող է ներկայացնել ինչպես ՔԿՀ-ի, այնպես էլ պրոբացիայի ծառայության համապատասխան աշխատակիցներին: Ի վերջո, նախատեսված չէ դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելուց հետո այն բովանդակային փոփոխության ենթարկելու իրավական հետևանքները, մասնավորապես՝ կարող է լինել իրավիճակ, երբ դատապարտյալը դիմում ներկայացնի պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին, սակայն հետագայում որոշի, որ ուզում է, որպեսզի քննարկվի նաև առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը, կամ 1-ինի փոխարեն քննարկվի միայն 2-րդ հարցը: Այս կարգավորումները ևս անհրաժեշտ են լինելու, քանի որ պրակտիկայում հնարավոր են նմանատիպ իրավիճակներ:

Grigor Minasyan

11.03.2018

ինչ խոսք, փոփոխությունները դրական միտում ունեն, քանի որ, պրակտիկան ցույց տվեց, որ անկախ հանձնաժողովները ձևական բնույթ են կրում և նրանց եզրակացությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ երբեմն խանգարում են: Այնուամենայնիվ, ինչպես գործող կարգավորումները, այնպես էլ նախագիծը տարբերակում չի դնում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերի միջև, մասնավորապես՝ պարզ չէ, թե որ դեպքում պետք է դատապարտյալը ներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատելման, իսկ որ դեպքում՝ պատժի չկրած մասն առավել մեղմ պատժով փորարինման: Նշված ընթացակարգերը տարբեր են, քանի որ առաջին դեպքում դատապարտյալն այլևս հետագա պատիժը կրելու կարիք չունի, իսկ 2-րդ դեպքում դատապարտյալը դեռ կարիք ունի պատիժ կրելու, ուղղակի նպատակահարմար է նշանակել առավել մեղմ պատժատեսակ: Օրենքով ոչ միայն պետք է տարբերակում դրվի դրանց միջև, այլ նաև պետք է նշված լինեն տվյալ իրավահարաբերություններից որևէ մեկն ընտրելու նպատակահարմարության հիմնավորումները: Այլ կերպ ասած, օրենքը պետք է հստակ կարգավորի, թե որ մարմինն է որոշելու, թե դատապարտյալին պետք է ազատել պատժի կրումից, թե պետք է փոխել նրա պատժատեսակը: Ըստ նախագծի՝ ստացվում է, որ դատապարտյալն է որոշելու իր դիմումով, թե որ հարցը պետք է քննարկվի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ զեկույցները պետք է առանձին-առանձին հիմնավորումներ պարունակեն ինչպես պայմանական վաղաժամկետ ազատելու, այնպես էլ առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի վերաբերյալ: Հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների պես կստացվի, և առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավահարաբերությունները կման թղթի վրա:

See more