ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի -ի N -Ա
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով`
- ՀՀ վարչապետի 2024 թվականի հուլիսի 29-ի Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 702-Ա որոշմամբ հաստատված հավելվածում․1)«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ» բառերից հետո լրացնել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետի տեղակալ» բառերը,
2) «ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ» բառերից հետո լրացնել «ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության տարածման բաժնի պետ» բառերը,
3) «ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ» բառերից հետո լրացնել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ» բառերը,
4) «Երևանի պետական համալսարանի ռեկտոր» բառերից առաջ լրացնել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների կադաստրի վարման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը,
5) «Երևանի պետական համալսարանի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ» բառերից հետո լրացնել «Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ.
Երևան
-
Duration
18.11.2024 06.12.2024 -
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Public discussion
06.12.2024 17:02
7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am
Views 303
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.