Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

 ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Տաշիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով։ Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել Է բյուջետային համակարգի գործընթացի կազմակերպման միասնականությունն ապահովող բյուջետային համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա։

Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և նպատակայնությունը։

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Համայնքի բյուջեի նախագիծը, բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է՝

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը՝ ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի՝ սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2– րդ հոդվածի համաձայն՝ համայնքի բյուջեն՝ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ֆինանսականծրագիրէ։

Հետևաբար համայնքի ավագանու 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի ընդունումն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունները

ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

■Բանի որ համայնքի բյուջեն՝ տեղական ինքնակառավարման մարմնին՝ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը

 

  • Discussed

    15.11.2024 - 30.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tashir Municipality of Lori Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 748

Print