ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման համար հաշվառելիս (փոխհատուցումը ստանալու համար դիմելիս) իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները լուծելն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ Կառավարության սահմանած կարգով:
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանվել է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2024 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման փոխհատուցման հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք դիմումի հետ միաժամանակ ներկայացնում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցի վկայականը:
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում): Որոշման 2-րդ կետի համաձայն՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված մարտական գործողությունների մաuնակցի և (կամ) երկրապահ կամավորականի կարգավիճակները պահպանվում են: Միաժամանակ, Որոշման պահանջներից ելնելով՝ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովը:
Միջգերատեսչական հանձնաժողովի՝ 08.06.2020 թվականին կայացած նիստի եզրակացությամբ, որոշվել է, որ մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորումը՝ մարտական գործողությունների կարգավիճակ ստացած անձանց դիմելու դեպքում` հիմք ընդունելով համապատասխան գերատեսչական հանձնաժողովի կողմից նախկինում կայացված որոշումները` նրանց անվամբ տրամադրվի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք, որով նրանք` անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների համար օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից և երաշխիքներից: Տվյալ կատեգորիայի անձանց նոր նմուշի վկայական կարող է տրամադրել այն պարագայում, եթե ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը համապատասխանեն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1664-Ն որոշմամբ սահմանված կարգի պայմաններին և տվյալ անձի վերաբերյալ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվի դրական եզրակացություն:
Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ավանդների դիմաց փոխհատուցման փոխհատուցման հաշվառման նպատակով ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից լինելու փաստը հաստատող փատաթղթերը:
Հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածի 34-րդ կետի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին պարգևավճար նշանակելու համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
- Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված մասնակցի վկայականը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (տեղեկանքը):
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները կարգավորելն է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից: Այն ուղղված է ապահովելու համապատասխան սոցիալական խումբը հավաստող փաստաթղթի տեսակի հստակեցումը:
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:
-
Duration
15.11.2024 02.12.2024 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 385
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.