Karine Shahbazyan
14.11.2024
Կողմ
24 - Agree
5 - Disagree
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը և տեղափոխման ժամանակահատվածի մեծացումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն Նախագիծը։ Առաջարկվող Նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում: Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը ինչպես կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։
Discussed
13.11.2024 - 29.11.2024
Type
Decision
Area
Economy, Financial, Economical
Ministry
Ministry of Economy
Views 1053
Print14.11.2024
Կողմ
13.11.2024
Կարծում եմ, նախագիծն ընդունելու պարագայում, հաշվի առնելով նաև վերջինիս խթանիչ բնույթը (տնտեսավարողին միտված լինելու հանգամանքը), կարիք կա նվազեցնելու անհարկի վարչարարությունն ու այն ավելի հաճախորդակենտրոն դարձնել։ Խոսքս, առաջին հերթին, պահանջվող փաստաթղթերի մասին է, մասնավորապես. 1. պահանջել տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ միայն այն դեպքում, երբ այն արտացոլված չէ ներմուծվող մաքսային հայտարարագրում (եթե նման դեպքեր առհասարակ լինում են), 2. նույն տրամաբանությամբ չպահանջել ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ, քանզի արժեքը զետեղված է հայտարարագրում, իսկ վճարման փաստը կարելի է հաստատել բանկի կողմից տրամադրված՝ արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենով։ 3. վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության պարագայում իզուր չպահանջել տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, քանզի եթե զրոյական լիներ, ապա վճարելու բան էլ չէր լինի։ 4. չպահանջել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը, բավարարվել միայն գրանցման մասին տվյալների ներկայացման, իսկ բուն վկայականը, անհրաժեշտության դեպքում, էկոնոմիկայի նախարարությունը կարող է ավտոմատացված կերպով ստանալ Արդարադատության նախարարությունից։ 4. Պահանջել ոչ թե բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք), այլ ուղղակի պահանջել, որ տնտեսավարողի լիազորված ներկայացուցիչը լրացվող որևէ ձևում նշի, թե որ հաշվեհամարին է անհրաժեշտ փոխանցել վերադարձվող գումարը։
13.11.2024
Արտահանման խթանումն ու դիվերսիֆիկացումն իսկապես կարևոր է մեր տնտեսության համար։ Սակայն նախագծից պարզ չէ, թե ինչու՞ է ընտրվել հենց այս խթանիչ միջոցը, որքա՞ն ծախս է ենթադրելու և ո՞րն է կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում այդ ծախսի դիմաց ակնկալվող ուղղակի և անուղղակի տնտեսական էֆեկտները։ Նույն տրամաբանությամբ պարզ չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց ԵՄ արտահանումները, ինչո՞վ է պայմանավորված և ինչու՞ մյուս այլընտրանքային շուկաները ներառված չեն սույն նախագծի ծածկույթում։ Խնդրում եմ հանրությանը ներկայացնել, թե որքան գումար է նախատեսվում առաջիկա տարիներին, որն է տնտեսական չափելի էֆեկտը, ռիսկ-ծախս-օգուտ տրամաբանությամբ որքանով է այն նպատակահարմար, տալ այլընտրանքային տարբերակների հետ համեմատական կամ այլ վերլուծության արդյունքներ, որոնք հիմնավորեն սույն խթանիչ միջոցի ընտրությունը։