Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՆԱԽԱԳԻԾ

ԱՇՏԱՐԱԿ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻ

————, 2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ                                        ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                                                                                  

  N   - Ն  ՈՐՈՇՈՒՄ

  Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1․ Հաստատել Աշտարակ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն`

                                                                                     /հազ. դրամ/   

                                         Վարչական բյուջե        Ֆոնդային բյուջե        Ընդամենը

 

Եկամտային մաս                  50312201                        19000000                  69312201

Ծախսային մաս                    50442201                       2155000.0                  71992201

Դեֆիցիտ                           - 130000                        - 255000.0                   - 2680000        

Պահուստային ֆոնդ             1250000.0                                  0                     1250000.0

2․Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:

3․Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:

4․Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:

5․Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:

6․Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:

7․Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն   հավելված   6-ի:

8․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:

9․ Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

10․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Discussed

    12.11.2024 - 27.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Ashtarak municipality of Aragatsotn region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 706

Print