Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27֊ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29֊ի N 1917֊Ն և N 1917֊Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19֊ի N 594֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691֊Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել են սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը, սոցփաթեթի շահառուների, ինչպես նաև սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամների շրջանակը, սոցփաթեթի ամսական սահմանաչափը, ինչպես նաև սահմանվել են սոցփաթեթի հատկացման կարգն ու փաթեթի մեջ մտնող ծառայություններից օգտվելու ընթացակարգը։ Որոշման շրջանակներում կարգավորվում են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկում համապատասխան հաշիվ բացելու, սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու առանձնահատկությունները, այդ թվում՝ նշված գործընթացների շրջանակներում ներակայացվող փաստաթղթերի շրջանակը և դրանք ներկայացնելու կարգը։

Որոշման կարգավորման շրջանակում առկա է նաև 2 առանձնահատուկ և տարբերվող մոտեցում՝

1․ սոցիալական փաթեթի ծառայությունների ակտիվացման նպատակով պարտադիր բուժզննություն անցնելու պահանջը չի տարածվում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների վրա,

2․ որոշման 9֊րդ կետի 3֊րդ ենթակետի համաձայն՝ որոշման գործողությունը չի տարածվում որոշ սուբյեկտային շրջանակների վրա։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 4֊րդ հոդվածի համաձայն՝ արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է նաև աշխատակիցների գաղտնիության վրա։ Գաղտնագործունեության շրջանակներում Ծառայությունն օրենքի 12֊րդ հոդվածի հիման վրա իրականցնում է մի շարք լիազորություններ։

Օրենքի 41֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողների սոցիալական երաշիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու իրավասությունը վերապահվել է ՀՀ վարչապետին։

Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Ծառայության ծառայողների վրա, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ընդհանուր կարգավորումները չտարածելու, աշխատակիցների գաղտնիությունը և Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների տրամադրման հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական առանձին փաթեթի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացման հանգամանքը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27֊ի N 1691֊Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։

 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվի ծառայության ծառայողների վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատողների գաղտնիությունը, առաջնորդվել օրենքով սահմանված սկզբունքներով և պահանջներով և Ծառայության առանձնահատկություններից ելնելով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակում առանձին կարգավորում սահմանել ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման իրավաբերությունների նկատմամբ։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական որևէ փաստաթղթի հետ կապ չունի։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չկա։

 

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է լրացուցիչ եկամուտների ավելացում։

 

  • Duration

    11.11.2024 26.11.2024
  • Type

    Decision

  • Area

    Security, Public service

  • Ministry

    Foreign Intelligence Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 436

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.