«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2024 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
- սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ.
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա։
- Սույն որոշման կարգավորման շրջանակներում, սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում՝ տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ՝ արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 16-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
———- N —Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
NN |
Արտադրանքի անվանումը |
Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
1. |
Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային
|
8506 30 000 0 |
2. |
Սնդիկային լամպեր
|
8539 32 200 1 |
3. |
Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ (սարքեր)՝ բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ), հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշաչափ),
ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ)
|
9025 80 200 0-ից, 9025 80 800 0-ից, 9026 20 400 0-ից, 9026 20 800 0-ից, 9025 11-ից, 9018 90 100 0-ից, |
4. |
Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ |
2852 10 000 8-ից |
- Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով։
-
Duration
08.11.2024 23.11.2024 -
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 420
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.