ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի N 339-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի N 339-Ն գործող հրամանի (այսուհետ՝ հրաման) N 3 հավելվածով հաստատված է Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների ցանկը (այսուհետ՝ ցանկ), որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ Հրամանով հաստատված կարգով վերոնշյալ ապրանքների համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրվում է մեկանգամյա լիցենզիա, որը իրավունք է տալիս տվյալ ապրանքի որոշակի քանակություն ներմուծել՝ լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ օգտագործելու նպատակով։
Հրամանով հաստատված ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման համաձայն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք։ Միաժամանակ լրամշակվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։
Նախագիծը մշակվել է հրամանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշմանն համապատասխանեցնելու և գործող իրավական ակտերի նույնաբովանդակությունն ապահովելու նպատակով։
2․ Կարգավորման նպատակները և բնույթը.
Նախագծի նպատակն է ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների ցանկը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկին, որոնց առնչությամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք։
Ներկայացված նախագծով առաջարկվում է թվով 10 անուն բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների ցանկը լրացնել ևս 20 անունով և լրամշակել ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդերը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 2.4-րդ կետով, որպես գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություն՝ ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը և շահագործումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն՝ քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը
Կապահովվի արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված այն բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների երրորդ երկրներից անխոչնդոտ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Duration
08.11.2024 28.11.2024 -
Type
Order Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 710
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.