Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման կարգավորումները 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-95-Ն Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) համապատասխանեցնելու հանգամանքով:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշմամբ հաստատվել է նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը: Հաշվի առնելով, որ ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվող թեմատիկ հարկային ստուգումների 1-4-րդ տեսակները սահմանվել են որպես թեմատիկ հարկային ստուգման հարցեր, և որպես թեմատիկ հարկային ստուգման նոր հարցեր լրացվել է 5-9-րդ կետերը, անհրաժեշտություն է առաջացել նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության լրացման կարգում կատարել համապատասխան լրացումներ:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:  

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակված իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Duration

    06.11.2024 27.11.2024
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 660

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.