Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1190-Ա, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏՐՎԱԾ  ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1190-Ա, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սպորտի բնագավառում  մի շարք մարզիկների ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու մասին 2021 թվականի հուլիսի 22-ի N 1190 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը :

Գեղամ Գևորգի Նիկողոսյանին    պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի (այսուհետև՝ ֆեդերացիա) ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատին (այսուհետև՝ զինկոմիսարիատ)  ուղղված 2024 թվականի հոկտեմբերի 17- ի N 148 գրությունը,  և 2024 թվականի հոկտեմբերի 25-ի N 4495/24Բ գրությամբ զինկոմիսարաիտի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն վերահասցեագրած տեղեկատվությունը, որով ֆեդերացիան հայտնում է, որ Գեղամ Գևորգի Նիկողոսյանը չի հանդիսանում Հայաստանի կարատեի հավաքականի անդամ:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ամառային զորակոչից տարկետում տալու մասին» 2021 թվակաի հուլիսի 22-ի № 1190-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված N1-ի 6-րդ կետը:

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկներին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2021թվականի  ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1190-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    06.11.2024 - 21.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 334

Print