ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի՝ համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-
րդ հոդվածի 1-ին մասի 5րդ կետի համայնքի ավագանին հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Գառնի համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:
Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին Գառնի համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Բյուջեինախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:
Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեն կանխատեսվում է`
Եկամուտներ գծով` 1 224 410 900 դրամ,
Ծախսերի գծով` 1 224 410 900 դրամ
Եկամուտների կանխատեսում.
Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 896 200 900դրամ գումարով պլան, որի մեջ մտնում են Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 410 518 000 դրամ պլանային թվի մեջ մտած է հատկացում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 82 308 000 դրամ չափով, պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 148 210 000 դրամի չափով և 180 000 000 դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը:
Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 411 570 600 դրամ, որը նախորդ տարվա եկամուտներից ավել է պլանավորվել 48 159 100 դրամով:
Հարկեր և տուրքեր.
Հարկեր և տուրքեր եկամուտների 2025 թվականի պլանը կազմում է 187 151 000 դրամ գումար, որի մեջ մտնում են վեց բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը,որից գույքային հարկեր176 335 000 դրամ և տեղական տուրքեր՝ 10 816 000 դրամ:
Պաշտոնական դրամաշնորհներ.
Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 632 840 300 դրամ, որը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը՝ 483 976 600 դրամ, կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 148 210 000 դրամի չափով և պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 653 700 դրամի չափով:
Այլ եկամուտներ տողում պլանների կանխատեսումը կազմում է 224 419 600 դրամ, որն իր մեջ ներառում է , համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը՝ 18 389 600: Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝ 20 530 000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է Գառնի համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները,: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարները կանխատեսվել է ամսական 5000 դրամի չափով: Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողը կանխատեսվում է 24 000 000 դրամի չափով:Տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 141 500 000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է աճուրդների մասնակցության պլանը՝ 1 000 000 դրամի չափով, աղբահանության վճարը՝ 20 000 000 դրամի չափով, ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները՝ 70 000 000 դրամի չափով, այլ տեղական վճար 70 000 000 դրամի չափով, շինարարության ավարտը փաստագրելու համար վճարը՝ 500 000 դրամի չափով, նոր հասցեի տրամադրման համար վճարը՝ 500 000 դրամի չափով։
Ծախսերի կանխատեսում.
Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, նախատեսվող ցուցանիշները հետևյալն են․
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ – 257600,0 հազ․ դրամ, որը 25611.0 հազ․ դրամով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից, որը պայմանավորված է համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոցների և վարչական սարքավորումների ձեռք բերմամբ,շենքերի և շինությունների ընթացիկ նորոգմամբ, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռք բերմամբ և հաստիքների որոշակի փոփոխությամբ:
Պաշտպանություն – 1,900.0 հազ. դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ չի փոփոխվել։
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն.
Տնտեսական հարաբերություններ – 162928.0. հազ. դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր 6000.0 հազ. դրամ, կապիտալ ծախսեր ՝156928.0 հազ. դրամ, որը 10908,0 հազ. դրամով ավել է ընթացիկ տարվա համեմատ: Տնտեսական հարաբերությունների (այլ դասերին չպատկանող)՝ գործառնություններից ֆինանսական մուտքեր՝ - 180,000․0 հազ. դրամ, ընթացիկ տարվա ճշտված ցուցանիշը՝ -122,632.0 հազ. դրամ։
Շրջակա միջավայրի պաշտպանություն 207137.8 հազ. դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 32328.8 հազ. դրամով։
Բնակարանային շինարարություն եվ կոմունալ ծառայություն – 142590.0 հազ. դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր՝ 37000.0 հազ. դրամ, կապիտալ ծախսեր ՝105590.0 հազ. դրամ որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 35500.0 հազ. դրամով։
Առողջապահություն –
Հանգիստ, մշակույթ եվ կրոն – 55225.0հազ. դրամ, այս ոլորտի վարչական բյուջեի ծախսերը նախատեսվել են 7225.0 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի ծախսերը՝48000,0 հազ. դրամ, որը նախատեսվել է, հուշարձանների վերանորոգման և համայնքային զարգացման խաղահրապարակների կառուցման նպատակով։
Կրթություն – 385 486.1հազ. դրամ, այս ոլորտի վարչական բյուջեի ծախսերը նախատեսվել են նախադպրոցական և արտադպրոցական ուսուցում ՝սուբսիդիա 303732.4 հազ. դրամ, գույքի և սարքավորումների վարձակալություն՝9000,0 և միջնակարգ դպրոցներին աջակցության ցուցաբերում 800,0 հազ. դրամ, Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 1300.0 հազ. ՀՀ դրամ, և ֆոնդային բյուջեի ծախսերը՝70 000,0 հազ. դրամ, որը նախատեսվել է Գողթ բնակավայրում արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի կառուցման նպատակով ։
Սոցիալական պաշտպանություն – 5000,0հազ. դրամ,
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր 88 852.0 հազ. դրամ, որը նախատեսվել է որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդ որից 82 308.0 հազ. դրամ կհատկացվի ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդին։
Համայնքի բյուջի տարեվերջի մնացորդը նախատեսվել է վարչական և ֆոնդային բյուջեների հնարավոր մուտքերի և նախատեսվող ծախսերի հաշվարկով, սակայն քանի որ դա դժվար կանխատեսելի ցուցանիշ է, այն ճշտելուց հետո բյուջեում կկատարվի համապատասխան փոփոխություն։
Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համայնքի բյուջեի ծախսերը հետևյալն են.
Ընթացիկ ծախսեր․
Աշխատանքի վարձատրություն – 189800.0 հազ. դրամ։
Ծառայությունների եվ ապրանքների ձեռք բերում – 102060.0հազ. դրամ։
Սուբսիդիաներ և սուբվենցիաներ–505523.9 հազ. Դրամ, որից 653,7 հազ. դրամը՝ սուբվենցիա։
Դրամաշնորհներ – 2000.0 հազ. դրամ։
Սոցիալական նպաստներ եվ կենսաթոշակներ – 4300.0 հազ. դրամ։
Այլ ծախսեր – 6544.0 հազ. դրամ, այդ թվում՝ պահուստային միջոցներ։
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր․
Շենքեր եվ շինություններ, այդ թվում՝ շենքերի և շինությունների կառուցում – 380518.0 հազ. դրամ։
Մեքենաներ եվ սարքավորումներ –30,000.0 հազ. դրամ։
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր, – 180,000.0 հազ. դրամ։
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Տ․ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Discussed
05.11.2024 - 27.11.2024
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Garni Municipality of Kotayk Marz
Public discussion
27.11.2024 16:13
Default.aspx?a=v&g=211a05c1-c991-4ff4-a2f5-fb1236352981
Views 647
Print