Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  27N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

   Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող  եկամուտների և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:

Մեղրիի համայնքապետարանի տեղեկատվական բազայի համայնքային գույքի պայմանագրեր ցանկում առկա են վարձակալության պայմանագրեր,որոնց  ապառքներն ու տույժերը համայնքային բյուջեում  զգալի կշիռ են կազմում։

  • ԱՏ-ՄԵՏԱԼՍ ՍՊԸ վարձակալության պայմանագրեր՝ Կ-06-2023, Կ-05-2023, T3, T2,T1 պարտավորության չափը 12375000 (տասներկու միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ,ծանուցվել է պարտավորությունների մասին,
  • Արման Ստեփանյան N 21 վարձակալության պայմանագիր՝ պարտավորության չափը կազմում է 2672000 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ, 09.11.2023թ. կազմվել է  համայնքի ղեկավարի 850-Ա որոշում,
  • Ռաֆիկ Ստեփանյան N110 վարձակալության պայմանագիր՝պարտավորության չափը կազմում է 2657000 (երկու միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ, 08.11.2023թ. կազմվել է  համայնքի ղեկավարի 841-Ա որոշում,
  • ՓՈՔՐԻԿ ՄԱՐԻԱՄԻԿ ՍՊԸ N621 վարձակալության պայմանագիր՝պարտավորութ

յան չափը կազմում է 1155000 (մեկ միլիոն հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ, 05.02.2024թ. կազմվել է  համայնքի ղեկավարի 109-Ա որոշում,

  • ԳՈՐԻՍ ԷՆԵՐՋԻ ՍՊԸ N369 վարձակալության պայմանագիր, պարտավորության չափը կազմում է 1820000 (մեկ միլիոն ութ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, 22.11.2023թ. կազմվել է համայնքի ղեկավարի 889-Ա որոշում։

Վերոնշյալ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների հավաքագրումը մինչև սյուն թվականի տարեվերջ իրատեսական չէ, քանի որ հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ և վարչարարությամբ նախատեսվում է գումարների հավաքագրումը հաջորդ տարիներին: Ուստի անհրաժեշտ է ոչ գյուղատնտեսական  նշանակության հողերի համար սեփական եկամուտներում հավաքագրվելիք ոչ իրատեսական գումարները՝ ընդամենը 20679000 (քսան միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար)ՀՀ դրամով, նվազեցնել:

Տարեսկզբին պլանավորված Ագարակի ՊՄԿ–ից ակնկալվող ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհների վարչական բյուջեյի մուտքերը  մարտ ամսից փոխանցվում են համայնքի ֆոնդային բյուջե սուբվենցիոն ծրագրերի պարտավորությունները մարելու համար,ուստի անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել այն։

Տարեսկզբին պլանավորված կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհները ակնկալվում էր հավաքագրել Լիճքվազ ՓԲԸ –ի հետ կնքված սոցիալ – տնտեսական պայմանագրով նշված գումարի սահմաններում,սակայն այդ պարտավորությունները կատարվում են հիմնականում նյութական ապրանքների տեսքով, ուստի անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել այն։

Մասնավորապես նախատեսվում է՝

 1.1.Մեղրի համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ    փոփոխությունները և լրացումները ՝ հիմք ընդունելով 2024 թվականի տասը ամսվա եկամուտների փաստացի կատարողականը,որոշ իրավաբանական անձանց գործունեության դադարեցման և անվճարունակության հանգամանքը՝

1.1.1 ավելացնել

  • Գույքային հարկեր անշարժ գույքից 348000 (երեք հարյուր քառասունութ հազար)  ՀՀ դրամով,
  • Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 650000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով,
  • Հողի իրացումից մուտքերը 7000000 (յոթ միլիոն) ՀՀ դրամով։ 

1.1.2 նվազեցնել

  • Գույքային հարկեր այլ գույքից 348000 (երեք հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամով,
  • Տեղական տուրքերը 615000 (վեց հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամով,
  • Տեղական վճարները 6100000 (վեց միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով,
  • Հողի վարձավճար ոչ գյուղ նշանակության հողերից 20679000 (քսան միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար ) ՀՀ դրամով,
  • Մուտքեր տույժերից, տուգանքներից 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով,
  • Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ 22756000 (քսաներկու միլիոն յոթ հարյուր հիսունվեց հազար ) ՀՀ դրամով։
  • Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ 7000000 (յոթ միլիոն) ՀՀ դրամով։

 1.2.Մեղրի համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ    փոփոխությունները և լրացումները.     

  • Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում (01.01.01.51) ծրագիր                        

                                                                                            դրամ

 

Վարչական

Ֆոնդային

 

-Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/4111/

 

-21500000

 

 

0

 

 

 

 

 

 

 

 

 

  • Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ (08.02.03.51) ծրագիր                                                                                      

                                                                                          դրամ

 

Վարչական

Ֆոնդային

-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին (4511)

 

-11000000

 

 

0

  • Նախադպրոցական կրթություն (09.01.01.51) ծրագիր

                                                                                           դրամ

 

Վարչական

Ֆոնդային

-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին (4511)

 

-6000000

 

 

0

  • Արտադպրոցական դասիարակություն (09.05.01.51) ծրագրի

                                                                                         դրամ

 

Վարչական

Ֆոնդային

-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին (4511)

 

-9000000

 

 

0

 

  • ՀՀ համայնքների վարչական բյուջեի պահուստային ֆոնդ (11.01.02.51) ծրագիր

                                                                                        դրամ

 

Վարչական

Ֆոնդային

ՀՀ համայնքների պահուստայինֆոնդ/4891/

 

-2500000

 

0

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել փաստացի հավաքագրվող մուտքերը և այդ մուտքերի հաշվին կատարվող ծախսերը:

  1. Ակնկալվող արդյունքը.

    Եկամուտների  հավաքագրման փաստացի արդյունքներով ունենալ առավել իրատեսական բյուջեի պլանավորում և կատարողական։

  1. Ակտինորմատիվբնույթի հիմնավորվածությունը.

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի  N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի  N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք  Մեղրի համայնքի առավել ճշգրիտ և իրատեսական բյուջե։

 

  • Discussed

    01.11.2024 - 17.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Meghri municipality of Syunik marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 392

Print