ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___»______________2024թ․ N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 30-րդ կետում՝
ա․ 19-րդ ենթակետի «դ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետ․
«20) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
2) 73-րդ կետում՝
ա․ 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետ․
«3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
3) 90-րդ կետում՝
ա․ 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ․
«6) օդանավ շահագործողը օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար չի կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի տարեկան վճարման պարտավորությունները։».
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 5-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ․
«5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 966-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «վկայականները» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածում՝
ա․ 9-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ․
«6) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) N 2 հավելվածում՝
ա. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ․
«6) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 7-րդ կետում՝
ա․ 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ․
«6) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 1010-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 6-րդ կետում՝
ա․ 4-րդ ենթակետի «թ» պարբերության «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ․
«5) «Պետական տուրքի մասին» օրենքով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետ․
«30.1. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպությունն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ազգային ծրագրով նախատեսված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայան շահագործող կազմակերպությանը՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:».
2) 36-րդ կետը «միջոցառումների մասին:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություններ․
«Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Սույն կետով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայան շահագործող կազմակերպությանը՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:»․
3) 36.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1.1-ին կետ․
«36.1.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպությունն ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ազգային ծրագրով նախատեսված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությանը՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:»․
4) 37-րդ կետը «հաստատմանը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություններ․
«Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները (օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունները) ավիացիոն անվտանգության ծրագրի՝ հաստատման (նոր խմբագրությամբ) կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ազգային ծրագրով նախատեսված՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է օդանավ շահագործողին՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:»․
5) 102.1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 102.1.2-րդ կետ․
«102.1.2. Ազգային ծրագրի 102.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը ավիացիոն անվտանգության ծրագրի՝ հաստատման (նոր խմբագրությամբ) կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ազգային ծրագրով նախատեսված՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայանի կառավարչին կամ սեփականատիրոջը կամ օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:»․
6) 119.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը՝ կից ներկայացնելով նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է սույն կետում նշված կազմակերություններին՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:».
7) 136-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«136. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ազգային ծրագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի հիման վրա մշակում, լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում և իրականացնում իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսումնական ծրագրեր (պատրաստման ու վերապատրաստման)՝ կից ներկայացնելով նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է սույն կետում նշված կազմակերություններին՝ համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագա քննարկումը կատարվում է օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց և վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) N 1 հավելվածում՝
ա․5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)» բառերով.
բ. ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կոմիտե» բառով ու դրա համապատասխան հոլովաձևով․
գ. 47-րդ կետի 2-րդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով․
դ. 48-րդ կետը «հայտի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի» բառերով.
ե․ 48.1-ին կետի «բ» ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
զ․ 48.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետ․
«գ․ հայտին կից չի ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) N 2 հավելվածում «գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով․
3) N 3 հավելվածի Ձև N 9-ում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին» բառերով և «General Department of Civil Aviation at Government of Republic of Armenia» բառերը փոխարինել «Civil Aviation Committee» բառերով․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթեվեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) 6-րդ կետում՝
ա․ 11-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 12-րդ ենթակետ․
«12) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6.1. Հայտը և դրան կից փաստաթղթերը կոմիտեում մուտքագրվելուց հետո կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում հայտատուին այդ մասին տեղեկացվում է կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
6.2. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով հայտատուի կողմից սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հիմնավոր և կոմիտեի կողմից ընդունելի պատճառաբանության հիման վրա:
6.3. Սույն կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերով նախատեսված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:».
3) 2-րդ գլուխը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«17.1. Աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է տարեկան տուրք, որը սահմանված կարգով և ժամկետում չվճարելը հիմք է համապատասխան սերտիֆիկատի գործողության կասեցման համար։ Սույն կետով նշված հիմքով սերտիֆիկատի գործողությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում կասեցման հիմքը չվերացնելու դեպքում սերտիֆիկատի գործողությունը ենթակա է դադարեցման։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 38-րդ կետում «Հայտի հետ միասին ներկայացվում է» բառը փոխարինել «Հայտի հետ միասին ներկայացվում են «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը և» բառերը․
2) 39-րդ կետից հետո լրացնել նոր՝ 39.1-ին, 39.2-րդ և 39.3-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«39.1. Հայտը և դրան կից փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո լիազորված մարմինն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում հայտատուին այդ մասին տեղեկացվում է լիազորված մարմնում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
39.2. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը:
39.3. Սույն կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերով նախատեսված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին լիազորված մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:».
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 834-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 34-րդ կետում՝
ա․ 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ ենթակետ․
«5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
2) 38-րդ կետում՝
ա․ 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետ․
«7) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
3) 49-րդ կետում «կցվում են» բառից հետո լրացնել ««Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև» բառերը։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1543-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ կետով․
«3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն համապատասխան տեղեկանքի տրամադրման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք։»։
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
-
Discussed
31.10.2024 - 16.11.2024
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 479
Print