Տիգրան Ստեփանյան
02.11.2024
Նախագծի մեսիջ․ 300 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող և անհամեմատ ավելի շատ հարկ վճարողը թոշակի անցնելիս պետք է ստանա ամսեկան 75 հազար դրամ աշխատավարձ ստացողի կենսաթոշակից առանձնապես չտարբերվող կենսաթոշակ)
0 - Agree
2107 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Ներկայացված նախագծի ընդունումը նպատակ ունի նվազեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների համար միջին և բարձր եկամուտ ունեցող մասնակիցների օգտին պետական բյուջեից մասնակցության չափը՝ պրոգրեսիվության ավելացման միջոցով բարձրացնելով ընդհանուր համակարգի արդյունավետությունը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ ամսական մինչև 500,000 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների համար մասնակիցների օգտին պետական բյուջեից մասնակցության չափը հարաբերական առումով նույն է, այդուհանդերձ պետական բյուջեից մասնակցության չափը բացարձակ թվերի առումով էական տարբերություն ունի, ինչը հանգեցնում է նրան, որ ավելի շատ աշխատավարձ ստացող անձանց համար պետության կողմից հատկացվում են ավելի մեծ գումարներ: Արդյունքում կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում ամսական մինչև 500,000 դրամ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում պետական բյուջեից կատարվող աջակցությունն ունի համահարթ բնույթ, իսկ դրանից ավելի եկամուտների դեպքում՝ համակարգը պրոգրեսիվ է։ Փոփոխության արդյունքում եկամուտների 300-500 հազար դրամ միջակայքում ևս կառաջանա պրոգրեսիվություն՝ մեծացնելով ընդհանուր համակարգի արդյունավետությունը:
300,000 դրամ և ավելի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացողների թիվը, որոնք ծնվել են 1974թ․ հունվարի 1-ից հետո, կազմում է մոտ 91,000 հազար աշխատող, որն ըստ տարիների աճել է և հետագա տարիներին ևս պահպանելու է աճի միտումը։ Արդյունքում, տարեցտարի ավելանում է պետական բյուջեի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների համար մասնակիցների օգտին պետական բյուջեից մասնակցության չափի ծանրաբեռնվածությունը։ Հետևաբար, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կայացմանը զուգահեռ, անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել պետության մասնակցության չափը՝ աջակցության մեծ մասն ուղղելով հիմնականում ցածր եկամուտ ունեցող խմբերին։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և ամսական 500,000 դրամ ու ավելի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների եկամտի սահմանաչափը, որի դեպքում պետական բյուջեից հատկացման չափը կազմում է 25,000 դրամ, նվազեցնել ամսական 300,000 դրամի՝ սահմանափակելով այդ մասնակիցների օգտին պետական բյուջեից մասնակցության չափը 15,000 դրամի չափով։
Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազեցնել համեմատաբար բարձր եկամուտներ ստացող՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների օգտին պետական բյուջեից հատկացվող գումարների պետության մասնակցության չափը և պետական բյուջեից 5 տոկոսի չափով հատկացում կատարել միայն մինչև 300,000 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող անձանց համար, իսկ դրանից ավելի եկամուտներ ստացող անձանց համար հատկացման չափը սահմանափակել ամսական 15,000 դրամի չափով։
Նախագիծն ընդունվելու դեպքում պետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների համար մասնակիցների օգտին պետական բյուջեից մասնակցության ծախսերը կնպատակաուղղվեն հիմնականում համեմատաբար ցածր եկամուտ ունեցող անձանց՝ նվազեցնելով բարձր եկամուտ ունեցող անձանց համար մասնակցության չափը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի 2025թ. մուտքերը կավելանան մոտ 10.2 մլրդ դրամով (պետական բյուջեի մուտքերում արտացոլվող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների կողմից իրենց վճարումների ավելացման չափով), իսկ պետական բյուջեի ծախսերը չեն փոխվի։
Discussed
31.10.2024 - 15.11.2024
Type
Law
Area
Justice, State revenue, Social welfare, Financial
Views 2276
Print02.11.2024
Նախագծի մեսիջ․ 300 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող և անհամեմատ ավելի շատ հարկ վճարողը թոշակի անցնելիս պետք է ստանա ամսեկան 75 հազար դրամ աշխատավարձ ստացողի կենսաթոշակից առանձնապես չտարբերվող կենսաթոշակ)