Under development
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածի՝
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:»,
- 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.
«4.1. Հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնելու դեպքում։ Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո սույն մասում նշված նպաստի գումարը նշանակվում և վճարվում է ժառանգության վկայագրի հիման վրա։»։
Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադերել հետևյալ խմբագրությամբ․
«1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին), իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:»,
- 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով՝
«1.1. Անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն։»,
- 2-րդ մասում «Չաշխատող անձին» բառերը փոխարինել «Սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում» բառերով, իսկ «չաշխատող անձին» բառերը հանել։
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Չաշխատող անձին, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են հանդիսանում՝
1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ,
2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ,
3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ,
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները,
5) Կառավարության սահմանած դեպքերում՝ ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը։»,
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տարածքային կենտրոնը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում մերժում է մայրության նպաստ նշանակելու դիմումը, եթե՝
- դիմողը չի հանդիսանում սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամը, կամ
- դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ
- մահացած անձը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ չի ունեցել մայրության նպաստի իրավունք, կամ
- մահացած անձի տվյալները չեն ստացվել սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, կամ
- չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում։»,
- 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ մասերով՝
«4.1. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը նշանակելու և վճարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է այն անձին, ում անվամբ մայրության նպաստի գումարը փոխանցվել է բանկ։
4.2. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը մերժելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է դիմումը ներկայացնող անձին՝ նշելով մերժման հիմքը։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրը 2025 թվականի հուլիսի 1-ն է կամ դրանից հետո։
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
-
Discussed
31.10.2024 - 15.11.2024
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 419
Print