Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով.»:

7.2) հայցվորները՝ հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու վերաբերյալ հայցերով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.10.2024 - 14.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, State revenue, Financial, European Court of Human Rights, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 784

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, առաջարկում ենք 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.2) հայցվորները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ հայցերով.»: Գտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «անձի ֆունկցիոնալության գնահատում» հասկացությունը ներառում է ինչպես հաշմանդամություն սահմանելը, աստիճանը (խումբը) փոփոխելը, այնպես էլ կարգավիճակը վերականգնելը։ Առաջարկի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև կետը ծանրաբեռնելուց, քանի որ այժմ առկա է ոչ միայն «հաշմանդամության խումբ», այլև «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան»։

Ժորա Հայրապետյան

09.11.2024

Առաջարկում եմ ՔԿԱԳ ծառայություններ իրականցնելիս էլ ազատել պետական տուրքի վճարումից

See more