Under development
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
1 - Agree
-
6 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2024 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի №391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» №391-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
- վերնագրում «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ» բառերը փոխարինել «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ» բառերով։
- 1-ին կետում և Որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «(LTE) տեխնոլոգիայի ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների ծածկույթների» բառերով,
- Որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «(LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների բացօթյա ծածկույթների» բառերով և նույն կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) չբնակեցված տարածքների (բացօթյա տարածք) և ճանապարհների դեպքում (դԲմ) |
Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա տարածք)՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ (դԲմ) |
|
միջին |
ուժեղ |
|
≥-115 |
≥-105 |
≥-95 |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ս. ԱՂԻՆՅԱՆ
ք.Երևան
----- 2024թ.
-
Discussed
30.10.2024 - 15.11.2024
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 409
Print