Add to favourites

Under development

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.10.2023թ.-ի N 1763-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար և տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.

2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

 

 

  • Discussed

    30.10.2024 - 15.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 944

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

15.11.2024

Կազմակերպությունը՝ 2023թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքով բռնի տեղահանված անձանց տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության սոցիալական աջակցությունների ապահովման և հասանելիության ուղղությամբ, որոնց արդյունքում արձանագրվել և բարձրաձայնել ենք իրավական խնդիրներ, որոնք արդի լուծում են պահանջում։ Իրավական աջակցության շրջանակներում արձանագրված և լուծման ենթակա հարցերը վերաբերում են վերոնշյալ որոշմամբ հաստատված դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ տարածքում բնակության համար ոչ պիտանի բնակարան /շինություն/ ունենալուն, կամ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չլինելու պատճառով։ Ներկայացված նախագծում առաջարկում ենք դիտարկել նախ և առաջ այն անձանց շահառու հանդիսանալու հարցը, ովքեր չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրից այն հիմքով, որ ՀՀ տարածքում ունեն սեփականություն, որը օբյեկտիվորեն նպատակային նշանակության տեսանկյունից բնակելի դիտարկել հնարավոր չէ, մինչդեռ բռնի տեղահանված անձանց մի ստվար զանգված զրկվել է աջակցությունից, քանի որ ՀՀ-ում ունի բնակության համար ոչ պիտանի սեփականություն և որևէ ձևով մինչև օրս փորձ չի արվել այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան միջոցներ և թիրախ խմբերում ներառելու նաև այն դեպքերը, երբ սեփականությունը փաստացի բնակության կամ օգտագործման համար պիտանի չէ։ Հաջորդիվ, ձեռնարկել համապատասխան միջոցները որպեսզի այն անձիք, ում տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չեն եղել հանդիսանան աջակցության շահառու, հիմք ընդունելով վերջիններիս անձնագրային տվյալները կամ այլ փաստ որ իրենք Արցախցի են ի սկզբանե։ Բացի այդ, նախագծով չի հիմնավորվում այն դրույթը, թե ինչ պատճառների արդյունքում է որոշվել սոցիալական աջակցության ժամկետը բոլոր շահառուների համար սահմանել մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ Այս համատեքստում նախ պետք է դիտարկել հետևյալը, որ աջակցությունը ունի նպատակ անձանց ապահովել կեցության և այլ ծախսերով, հետևաբար ապագայի ինչ ակնկալիքով է նախագիծ մշակող մարմինը սահմանել, որ մինչև 2025 թվականի մարտ ամիսը տեղահանված արցախցիները չեն ունենալու կեցության հարց, մասնավորապես՝ պետությունը Փախստականի մասին կոնվենցիայի հռչակված սկզբունքերով կիրառել է տեղահանված անձանց նկատմամբ ժամանակավոր պաշտպանություն, որը ունի նպատակ ապահովել վերջիններիս կեցության հարցը, մինդչդեռ՝ սույն դեպքում ոչ իրավաչափորեն է մշակվել նախագիծը առանց նման պայմանների առկայության ուսումնասիրություն, ուստի՝ պետք է նախ և առաջ հիմք ընդունել թե քանի արցախցի է մինչ օրս դարձել բնակարանային ապահովման շահառու, և ի՞նչ միտումով է հաստատվում այն փաստը, որ մինչև վերջնաժամկետ անձը կունենա կացարան ՀՀ տարածքում, և չի ունենա կեցության համար նախատեսված սոցիալական աջակցության անհրաժեշտություն։ Հետևաբար առաջարկում ենք, աջացության ժամկետը բոլոր տեղահանված անձանց համար սահմանել մինչև՝ 2025 թվականի դեկտեմբեր ամիսը, սակայն դրա դադարման հիմքը սահմանել անձանց կամ վերջիններիս ընտանիքի անդամների բնակարանային ապահովման շրջանակներում շահառու հանդիսանալը և միաժամանակ դրա արդյունքում ՀՀ տարածքում գույք ձեռք բերելու փաստը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև աջակցության չափը։ Այն պարագայում, երբ ընդհանուր բնակչությանը հասանելի տարբերակով աջակցությունը կազմելու է 50,000 դրամ, ապա առանձին խմբերի անձանց անցնելու դեպքում այն կդառնա 40,000, ապա 30,000 դրամ։ Այս մոտեցումն առաջացնում է հիմնավոր մտահոգություններ խտրականության և անարդարության վերաբերյալ։ Անհրաժեշտ է նկարագրել, թե որն է առանձին խմբերի դեպքում գումարի չափի էականորեն նվազեցման օբյեկտիվ հիմնավորումը, այդ թվում՝ դրա լեգիտիմ նպատակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2024

Նախագծով առաջարկվում է 2025 թվականի ապրիլից աջակցություն տրամադրել առանձին խմբերի անձանց, այդ թվում՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց։Նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ փաստարկ, որը կբացատրի, թե ինչու աջակցության այս ծրագրում չեն ներառվելու 3-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան) ունեցող անձինք, ներառյալ վիճակագրություն զբաղվածության, եկամուտների և ծախսերի հարաբերակցության վերաբերյալ։Առաջարկվող աջակցությունից հաշմանդամություն ունեցող որոշ անձանց բացառելը մեծացնելու է առկա անհավասարությունները և անտեսելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։

See more