Add to favourites
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
4 - Agree
-
5 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արսեն Մանուկյան 13.11.2024 15:03:21 | Առաջարկում ենք քննարկել Բարեվարքության հարցերով կազմակերպչի, հակակոռուպցիոն պատասխանատուի և ազդարարման պատասխանատուի պարտականությունները՝ մեկ պաշտոնատար անձի պարտականություններում համատեղելու հարցը։ Առաջարկությունը բխում է այն տրամաբանությունից, որ նշված գործառույթները նպատակ ունեն կանխարգելել կոռուպցիան։ Կարծում ենք, որ երեք գործառույթների համախմբումը կնպաստի այն իրականացնող անձի մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում, կապահովի այն իրականացնող անձի լիարժեք ներգրավումը կանխարգելման գործառույթներում, կբարձրացնի նշված գործառույթների իրականացման արդյունավետությունը։ | ||
2 | Արսեն Մանուկյան 13.11.2024 15:17:12 | Նախագծով նախատեսվում է, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը տրամադրելու է իր գործառույթներից բխող խորհրդատվություն, ինչպես նաև ներկայացնելու է առաջարկություններ։ Առաջարկում ենք սահմանել, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը բոլոր խորհրդատվությունները և առաջարկությունները իրականացնելու է գրավոր։ Խնդրում ենք պարզաբանել հետևյալը․ իր գործառույթներն իրականացնելիս բարեվարքության հարցերով կազմակերպիչը օգտագործելու է Մալբռի էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, թե ոչ։ | ||
3 | Արսեն Մանուկյան 13.11.2024 15:27:01 | Առաջարկում եմ Նախագծով առաջարկվող Հանրային ծառայության մասին օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել ենթակետ, որի համաձայն բարեվարքության հարցերով կազմակերպիչը խորհրդատվություն է տրամադրում (ներկայացնում առաջարկություններ) նաև գենդերային հավասարության և հակախտրականության կանոնների խախտումների դեպքերի վերաբերյալ։ |