Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եվ պայմանները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկմանը:
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում:

 

  • Discussed

    28.10.2024 - 12.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tashir Municipality of Lori Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 313

Print