Լուսինե Հովհաննիսյան
07.11.2024
Ընդհանուր նախագծում անհասկանալի է, թե ո՞վ կարող է հանդես գալ որպես փորձարկման լաբորատորիա։
The project has not been accepted
2 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 8-Ի N 934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոինիսի 8-ի № 934-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի №934-Ն որոշման պահանջները պատշճ ապահովելու և կիրարկելու անհրաժեշտությունից: Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ` կարուսելների (զվարճահարմարանքների) և դրանց սարքավորումների անվտանգ շահագործման վերաբերյալ, որոնք տարածվում են զվարճանքի համար շարժական կամ անշարժ սարքավորումների վրա` նախատեսված զբոսայգիներում, հանգստյան այգիներում և հանգստի այլ վայրերում տեղակայման և շահագործման համար: Սույն կանոնների դրույթները չեն տարածվում շինարարական օբյեկտների, շինարարական կամրջակների, կենդանիներ պահելու համար շինությունների, երեխաների համար մանկական հիմնարկներում ու բնակելի շենքերի բակերում տեղադրված պարզագույն տեսակի զվարճասարքերի, կինոթատրոնների, թատրոնների, կրկեսների սարքավորումների, սպորտային շինությունների ու մարզասարքերի, մետաղանիշով աշխատող խաղային ավտոմատների, խաղատների սարքավորումների, ճոպանուղիների, ամբարձիչների, վերելակների տեխնոլոգիական սարքավորումների, սքեյթբորդների, նավակների ու մոտոնավակների, հեծանիվների, ավտոմոտոավիա և այլ տրանսպորտային միջոցների վրա, բոուլինգների և համանման այլ սարքերի վրա, ինչպես նաև առանց ուղևորների երթևեկության ցուցադրման զվարճահարմարանքների և ատրակցիոնների վրա:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Գործող իրավակարգավորմամբ զվարճահարմարանքների նորոգման արդյունքում շահագործող անձը պարտավորվում է իրականացնել զվարճահարմարանքի փորձարկում՝ ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, պլաստմասսայե, փայտե մասերի մաշվածության, պտտող հարմարանքների, ճոպանների ամրության, մետաղի հոգնածության, հայտնաբերման նպատակով։ Կարուսելների (զվարճահարմարանքների) փորձարկումը, որպես կանոն, իրականացվում է զվարճահարմարանքի տեխնիկական անձնագրով սահմանված կարգով, սակայն Հայաստանի Հանրապետությունում շահագործվող կարուսելների (զվարճահարմարանքների) մեծամասնությունը տեխնիկական անձնագիր չունի և, երբեմն, փորձարկումը կրում է ձևական բնույթ։ Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կարուսելների (զվարճահարմարանքների) փորձարկումը անվանգության ապահովման ամենակարևոր և բաղկացուցիչ մասերից է։ Սույն նախագծով առաջարկվում է փորձարկում իրականացնելու գործառույթը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա վերապահել փորձաքննող կազմակերպությանը, որն անձամբ պատասխանատվություն կկրի իր կողմից տրված փորձարկման ակտի հավաստիության համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
6․ Ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման ընդունման արդյունքում կապահովվի զվարճահարմարանքների տեխնիկական անվտանգության մաս կազմող փորձարկման փուլի պատշաճ կատարումը, որն էլ իր հերթին կնպաստի զվարճահարմարանքների ընդհանուր անվտանգ շահագործումը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Discussed
25.10.2024 - 10.11.2024
Type
Decision
Area
Economical
Ministry
Ministry of Internal Affairs
Views 464
Print07.11.2024
Ընդհանուր նախագծում անհասկանալի է, թե ո՞վ կարող է հանդես գալ որպես փորձարկման լաբորատորիա։
07.11.2024
• Առաջարկվում է «․․․Հավելվածի 34-րդ կետում «նորոգող» բառից հետո լրացնել «և փորձարկող» բառերը․» Ստացվում է, որ նորոգողը պետք է լինի նաև փորձարկող։ Մեկը մյուսի ետ կապ չունեցող գործընթացներ են