Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Agree
-
2 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի կարգավորումներից, որի համաձայն՝ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, իսկ նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանվել են Ներքին գործերի նախարարության լիազորությունները։ Միաժամանակ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, այսինքն՝ Ներքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ, Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձևավորմամբ, և որոշ գործառույթներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը փոխանցելու օբյեկտիվ իրավական անհրաժեշտությամբ։ Բացի այդ, նախագծով շտկվել են նաև Որոշման մեջ առկա տեխնիկական բնույթի վրիպակները։ Մասնավորապես, 2023 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 748-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությամբ «հայտ» և «հայտատու» բառերը փոխարինվել են «դիմում» և «դիմումատու» բառերով: Սակայն, Որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետում համապատասխան փոփոխությունը չի կատարվել։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ՝ կապահովվի Որոշման համապատասխանեցումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով նախատեսված կարգավորումներին: Բացի այդ, նախագծով առաջարկվում է Որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետում «հայտատուին» բառը փոխարինել «դիմումատուին» բառով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների նվազեցում և/կամ ավելացում չի նախատեսվում:
5․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
7․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներով նախատեսված կարգավորումներին, ինչպես նաև կատարվող փոփոխությամբ Որոշման մեջ կվերանա անճշտությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
23.10.2024 - 07.11.2024
-
Type
Decision
-
Area
Licensing and permission
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 441
Print