«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ներկայում գոյություն չունի առողջապահական ոլորտի լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր, որը կպարունակի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված և համապարփակ տեղեկատվություն՝ հասանելի հետաքրքրված կողմերին:
Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար,
2) Արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար,
3) Ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար,
4) Բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1237-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 4-րդ կետի միջոցառմամբ:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելով կսահմանվի իրավական հիմք (լիազորող նորմ) Հավելվածի 5-րդ կետի միջոցառման իրականացման համար։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացում, որի արդյունքում ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի ընդունել «Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը հաստատելու մասին» որոշումը։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 15-ի N 1450-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով կսահմանվի լիազորող նորմ «Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման համար։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշմամբ հաստատված առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից:
-
Discussed
23.10.2024 - 07.11.2024
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 652
Print