Add to favourites

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ___________ 2024 թվականի N ____-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է գլխավոր լիցենզիաների հիման վրա.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:

  1. Գլխավոր լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
  2. Սահմանել՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 20-ից և գործում է մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։

 

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                                                                                         Ն.Փաշինյան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

_________  ____-ի  N_____-Ն որոշման

 

 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ցեմենտ ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

3) արտաքին տնտեսական գործունեության մասնակից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

4) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ գլխավոր լիցենզիա ստանալու նպատակով:

 

  1. ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

  1. Գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  2. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում է գլխավոր լիցենզիա կամ մերժվում է գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
  3. Գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ համաձայն N 2 հավելվածի:
  4. Հայտի և գլխավոր լիցենզիայի 5-րդ և 6-րդ տողերում կարող են նշվել մեկից ավելի երկրներ։
  5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
  6. Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում գլխավոր լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օրով։
  7. Գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
  8. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

12.Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված գլխավոր լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։

  1. Գլխավոր լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է գլխավոր լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են գլխավոր լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
  2. Գլխավոր լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Հայտատուն

5. Վաճառողի երկիրը

6. Ծագման երկիրը

7. Չափի միավորը՝ 100 տոննա

8. Ծավալը

9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի

10. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում)

11. Գլխավոր լիցենզիա տալու հիմքը

12. Հայտատուի լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Հեռախոսահամարը

Ստորագրությունը

___ ___________ 202 __ թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

_________  ____-ի  N_____-Ն որոշման

 

 

 

Գ Լ Խ Ա Վ Ո Ր  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

1. Գլխավոր լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Հայտատուն

5. Վաճառողի

երկիրը

6. Ծագման երկիրը

7. Չափի միավորը՝ 100 տոննա

8. Ծավալը

9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

10. Լրացուցիչ տեղեկատվություն

11. Գլխավոր լիցենզիան տալու հիմքը

12. Լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը

___ ___________ 202 __ թ.

 

 

 

  • Duration

    23.10.2024 07.11.2024
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 243

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.