«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ն Ե Ր Ք Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Ր Ի Ն Ա Խ Ա Ր Ա Ր
Հ Ր Ա Մ Ա Ն
N_____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը, աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների սահմանելու մասին» թիվ 1-Ն հրամանով հաստատված`
1) 1-ին հավելվածի 5-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) 2-րդ հավելվածի՝
ա. 2-րդ կետից հանել «աճուրդի լոտի ընտրության ավարտից հետո հինգ օրվա ընթացքում» բառերը,
բ․ 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Վ․ ՂԱԶԱՐՅԱՆ
« » 2024 թ.
ք.Երևան
-
Discussed
21.10.2024 - 05.11.2024
-
Type
Order
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 522
Print