ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես` «Բուսաբուծության աջակցության ծրագիր հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի N 384-Լ որոշման շրջանակներում Սևան համայնքին տրամադրված 9948.1,2 հազ. դրամ և ՀՀ կառավարության 2021թ 15 հուլիսի 1169-Ն որոշմամբ ՆՈՒՀ երում՝ զինծառայողների, մարտական գործողությունների մասնակցած անձանց երեխաների ծախսերի փոխհատուցման 7066,4 հազ. դրամ գումարների ներառմամբ։
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
- 1. «Այլ եկամուտներ» հոդվածը ավելացնել 9948,1 հազ. դրամով և հաստատել 10188,1 հազ. դրամ։
- 2. «Պետական բյուջեից տրվող այլ ընթացիկ դոտացիաներ ՆՈՒՀ» հոդվածը հաստատել 7066,4 հազ. դրամ։
ԾԱԽՍԵՐ
1.Գյուղատնտեսության ծախսեր /բաժին 04, խումբ 2, դաս 1/, հոդված 4729 /այլ նպաստներ / ՝ հաստատել տարեկան 9948,1 հ.դրամ.
2.Սուբսիդիա «Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մ/մ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝ ավելացնել 566,0 հազ. դրամ և հաստատել 47566,0հազ.դրամ.
- Սուբսիդիա «Սևան համայնքի Գագարին բնակավայրի մ/մ» ՀՈԱԿ-ին / բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝ ավելացնել 1000,0 հազ. դրամ և հաստատել 22000,0 հազ.դրամ.
4.Սուբսիդիա «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/՝ ավելացնել 1500,0 հազ. դրամ և հաստատել 25000,0 հազ.դրամ.
5.Սուբսիդիա «Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝ ավելացնել 1000,0 հազ. դրամ և հաստատել 11000,0 հազ.դրամ.
6.Սուբսիդիա «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ -ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/՝ ավելացնել 2000,0 հազ. դրամ և հաստատել 33000,0 հազ.դրամ.
7.Սուբսիդիա «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝ ավելացնել 1000,0 հազ. դրամ և հաստատել 21000,0 հազ.դրամ:
Առկա իրավիճակը
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ, իրականացվող աշխատանքների բնականոն ընթացք:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին:
-
Discussed
21.10.2024 - 05.11.2024
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
Views 381
Print