<ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի <Գույք մասնավորեցնելու մասին> N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին |
||
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն /այսուհետ՝ վարչություն/ է մուտքագրվել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի գրությունը, որով համայնքը խնդրել է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013թ.-ի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման /այսուհետ՝ որոշում/ մեջ, ինչի անհրաժեշտությունը ծագել է ներդրումները ներկայումս կատարելու անհնարին լինելուց: |
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Որոշման համաձայն <Գանձաքար> կինոթատրոնի 540.9քմ մակերեսով շենքն /գտնվելու վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքարի համայնք, 28 փողոց, N 11) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքին /այսուհետ՝ Գնորդ/: Վերոնշյալ որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի <ՀՀ կառավարության 2013թ.-ի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> N885-Ա որոշումը, սահմանվել է, որ գնորդը պարտավոր է < գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝ ա. առաջին տարում՝ 113 մլն դրամ, բ. երկրորդ տարում՝ 40 մլն դրամ, գ. երրորդ տարում՝ 20 մլն դրամ.>: Գնորդի և վարչության միջև 17.02.2014թ. կնքված թիվ 871-Ու պայմանագրով և 15.09.2015թ. կնքված համաձայնագրով ամրագրվել են վերոնշյալ ներդրումային պարտավորոթյունները: Վարչություն է մուտքագրվել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի 23.12.2016թ. գրությունը և ՀՀ վարչապետին ուղղված 13.12.2016թ. գրությունը, որոնցով վերջինս խնդրել է համայնքի կողմից <Գանձաքար> կինոթատրոնի գույքի գնման կինոթատրոնի շենքի վերանորոգման համար նախատեսված ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը՝ մասնավորապես նշելով, որ համայնքը կարևորում է երիտասարդության համար կարևոր մշակութային օջախի կարևորությունը, շահագրգռված է <Գանձաքար> կինոթատրոնի շենքը վերանորոգելուն և որպես մշակութային օջախ ծառայեցնելուն, որի հետ կապված կատարվել են նախագծանախահաշվային աշխատանքներ /շենքի վերակառուցման և վերոնորոգման ծախսն, առանց ԱԱՀ-ի, կազմում է 98 677 199 դրամ/, սակայն համայնքի ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով ներկայումս պարտավորված պարտավորությունները կատարել չի կարող և խնդրել է հնարավորինս աջակցել համայնքին: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը համապատասխան գրություն է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով խնդրի լուծման 2 մոտեցումներ և խնդրել է տալ համապատասխան հանձնարարական: ՀՀ վարչապետի 10.02.2017թ. թիվ 02/23.11/2694-17 հանձնարարկանով հանձնարարվել է սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ելնելով վերոգրյալիս Վարչությունը նախապատրաստել է <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ /որով նախատեսվում է ներդրումների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը/ և այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Նախագծով առաջարկվում է որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի <գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝ ա. առաջին տարում՝ 113 մլն դրամ, բ. երկրորդ տարում՝ 40 մլն դրամ, գ. երրորդ տարում՝ 20 մլն դրամ.> բառերը փոխարինել < գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով մինչև 2020 թվականը կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝ ա. 2017 թվականին՝ 9 մլն դրամ, բ. 2018 թվականին՝ 86 մլն դրամ, գ. 2019 թվականին՝ 78 մլն դրամ.> բառերով: |
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
|
----------------------------------------------- |
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Նպատակը` իրավական ակտում փոփոխություն կատարելով, ակտում սահմանված դրույթները /ժամկետները/ ընթացիկ իրավիճակին համապատասխանեցնելն է: |
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից |
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
---------------------------------------- |
|
2. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
||
|
<ՀՀ կառավարության 29.08.2013թ-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում չի նախատեսվում: |
|
|
|
|
3. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
||
1. |
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
|
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
|
-------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
4. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
||
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
|
Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում www.e-draft.am հասցեում և ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` e-gov.am հասցեում: |
|
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
|
---------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
-
Discussed
28.02.2017 - 16.03.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 8648
Print