Under development
«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող երկու ուսումնական հաստատությունների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հենքի վրա ստեղծել մեկ միասնական ուսումնական հաստատություն:
Կանոնադրության նախագիծն արտաքին շրջանառության է ներկայացվում՝ հաշվի առնելով օրենքի ամբողջական ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ընդունման հրատապությունը։
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով նախատեսվում է, որ նորաստեղծ ուսումնական հաստատության կանոնադրությունն ընդունվում է նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, սահմանել նորաստեղծ ուսումնական հաստատության գործունեության առարկան, նպատակները, ձեռնարկատիրական գործունեության տեսակները, ինչպես նաև հաստատել նորաստեղծ ուսումնական հաստատության կանոնադրությունը՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում ապահովվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների անցումային դրույթների պահանջների կատարումը՝ ուսումնական հաստատության կանոնադրության ընդունման վերաբերյալ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
16.10.2024 - 31.10.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 509
Print