Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի        N         - Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 39-րդ կետի 1-ին ենթակետում «կոոպերատիվներ),» բառից հետո լրացնել «համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով),» բառերը․

2) 4-րդ կետի՝

ա․ 7-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած․

բ․ 8-րդ ենթակետում «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով․

գ․ 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ ենթակետ՝

«13) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 12-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը լիզինգառուից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացում լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների մասին գրավոր տեղեկացնում է ձեռքբերված շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին։»․

3) 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 44.1-ին և 44.2-րդ կետեր՝

«44.1. Սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին։

44․2 Այն դեպքում, եթե սույն ծրագրի 44․1-ին կետի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների խախտում, ապա այդ մասին շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա  ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    14.10.2024 - 29.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 744

Print

Suggestions

«ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Հ/Կ

29.10.2024

Առաջարկում ենք ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրի մարման ժամկետը սահմանել մինչև 10 տարի, որը կսուբսիդավորվի մինչև 5 տարի ժամկետով։ Այս փոփոխության արդյունքում շահառուի ամսական վճարման ենթակա գումարները կնվազեն, ինչը կարևոր դեր կխաղա կազմակերպության ֆինանսական հոսքերի վրա սկզբնական զարգացման փուլում։

See more