Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2024 թվականի N       -Ն

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի

N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

         1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 1-ին հավելվածում՝

        ա. 1-ին կետում «14-18 տարեկան» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան» բառերով.

        բ. 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «3.1. Սույն կարգի շրջանակներում ուղեգրումը բժշկական հաստատություններ կամ հայտերի ներկայացումը առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ և ուղեգրման կամ հայտերի արդյունքների ստացումը իրականացվում է բացառապես էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ նաև՝ ԷԱՀ) միջոցով։ ԷԱՀ-ում տվյալները պետք է պարադիր մուտքագրվեն համակարգի կողմից առաջարկվող թվային ձևաչափով։ Գործիքային (DICOM (ԴԻՔՈՄ) ֆորմատով ՀՏ, ՄՌՏ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության և այլն) և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն ԷԱՀ և այնտեղ պահպանվեն 10 տարի ժամկետով։ ԷԱՀ մուտքագրված տվյալները պետք է հասանելի լինեն քաղաքացուն, նրա զինվորական հաշվառումն իրականացնող մարմնին և սույն որոշմամբ սահմանված իրավասու հանձնաժողովներին։ Ներքին ԷԱՀ-ի առկայության դեպքում սույն կարգի NN 2, 2/1, 3, 5, 6, 7, 8, 8/1, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 ձևերը լրացվում են ներքին համակարգում՝ էլեկտրոնային տարբերակով, և հաստատվում են այդ ձևերում առկա համապատասխան ստորագրության իրավասություն ունեցող անձանց կողմից էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում համապատասխան անձի կողմից ձևը համարվում է ստորագրված, եթե այդ անձը որպես օգտատեր մուտք է գործել ԷԱՀ և գրառում է կատարել հաստատման մասին։ ԷԱՀ-ի առկայության դեպքում արձանագրությունների մատյաններն ինքնաշխատ ձևով ձևավորվում են համակարգում։ Սույն կետում նշված գործողությունները թղթային եղանակով կարող են իրականացվել ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև ԷԱՀ-ի խափանման դեպքում՝ եթե առկա է ԷԱՀ սպասարկող օպերատորի կողմից տրամադրված ծանուցումը ԷԱՀ-ի խափանման մասին։ Նշված հանգամանքների ավարտից հետո թղթային եղանակով իրականացված գործողությունները պետք է մուտքագրվեն ԷԱՀ։».

      գ. 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.

      «ԷԱՀ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգ:».

       դ. 13-րդ կետում «Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, բժշկական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, բժշկական հաստատություններում» բառերով.

      ե. 15-րդ կետում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներքին ԷԱՀ-ում առկա բժշկական տեղեկատվության» բառերը.

     զ. 16-րդ, 21-րդ, 45-րդ կետերում և N 2/1 ձևում «օտոլարինտոլոգ» բառը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան» բառերով.

     է. 17-րդ կետում «օտոլարինգոլոգ, ինչպես նաև համակարգչային օպերատոր ու» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան, հանձնաժողովի» բառերով.

     ը. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «23. Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների հանձնաժողովները, համապատասխան բժշկական հաստատության ներկայացմամբ, կազմավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը, և գործում են ողջ տարվա ընթացքում: Նույն կարգով է իրականացվում հանձնաժողովի կազմում անդամի փոփոխությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝ թերապևտ  (հանձնաժողովի նախագահ), սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկաբան: Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների տնօրեններն ու համապատասխան հանձնաժողովների նախագահներն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են նախազորակոչային և զորակոչային տարիքի արական, ինչպես նաև կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման գործընթացը:».

      թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «24. Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն իրականացնում են նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառումը` ապահովելով սույն որոշման 2-րդ հավելվածի 1-ին գլխի 1-ին կետով նախատեսված հետազոտությունների իրականացումը:».

      ժ. 25-րդ կետում «առանձնացված առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ)» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման կազմակերպության մասնագետը (թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ)» բառերով.

     ժա. 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «26. Զինվորական կոմիսարիատները ԷԱՀ-ի միջոցով տրամադրում են  անվանացուցակներ, որոնք կարող են նաև ինքնաշխատ ձևով ձևավորվել ԷԱՀ-ում առկա տեղեկատվության հիման վրա կամ անհատական հայտեր, իսկ առողջության առաջնային պահպանման կազմակերպությունները կազմակերպում են զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ինչպես նաև սույն կարգի 65-րդ և 71-րդ կետերում նշված պահեստազորում հաշվառված և հետազոտության ենթակա քաղաքացիների անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, որից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր բժիշկ մասնագետ հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տվյալների մուտքագրում է ԷԱՀ՝ համակարգի կողմից առաջակվող ձևաչափով։ Եթե քաղաքացու ամբուլատոր բժշկական  քարտում առկա է տեղեկատվություն, որը բացակայում է  ԷԱՀ-ում, ապա այդ տեղեկատվությունն առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից մուտքագրում է ԷԱՀ: 

  1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո` տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում, ԷԱՀ միջոցով կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցումը համապատասխան զինվորական կոմիսարիատ, իսկ այդ անձանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպումը իրականացվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում:
  2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումից հետո մինչև նրանց զորակոչը, ինչպես նաև զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված տարկետում ստացած քաղաքացիների հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնար պայմաններում բուժման (բացառությամբ անհետաձգելի վիճակների) գործընթացն իրականացվում է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կամ առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից տրված ուղեգրով: Ընդ որում, առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից ուղեգրի տրամադրումը նախապես գրավոր համաձայնեցվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի հետ։ Համաձայնեցումը կարող է իրականացվել նաև ԷԱՀ-ի միջոցով։ Հայտարարված զորակոչի ընթացքում տվյալ զորակոչին ենթակա քաղաքացիների ուղեգրումն իրականացվում է միայն զինվորական կոմիսարիատի կողմից: Ուղեգիրը վավեր է 12 աշխատանքային օրվա ընթացքում:».

     ժբ. 30-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «Տեղեկացումը կարող է իրականացվել նաև ԷԱՀ-ի միջոցով։».

     ժգ. 32-րդ կետում «Քաղաքացու» բառը փոխարինել «Շուրջօրյա բժշկական հսկողութjուն պահանջող դեպքերում քաղաքացու» բառերով.

     ժդ. 32-րդ կետի 1-ին ենթակետում «սինդրոմի» բառը փոխարինել «համախտանիշի» բառով, իսկ «հոգեկան և» բառերից հետո լրացնել «վարքի խանգարումների,» բառերը.

    ժե. 33-րդ կետի երկրորդ պարբերությունում «բժշկական փաստաթղթերի հաստատված պատճենները» բառերը փոխարինել «բժշկական տվյալները» բառերով.

    ժզ. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «34. Զինապարտների հետազոտման արդյունքները քաղաքացիական կամ զինվորական բուժհաստատությունում ձևակերպվում են առողջական վիճակի հետազոտման ակտով (N 4 ձև): Հաստատված հիվանդության ծանրության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով ԷԱՀ-ի կողմից կարող է բժշկին առաջարկվել ուղեգրի շրջանակներում իրականացնել այլ հետազոտություններ։ Հետազոտությունն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բուժհաստատությունում ԷԱՀ-ում լրացվում է զինապարտի առողջական վիճակի հետազոտման ակտը, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության համապատասխան հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից: ՀՌԲՀ-ում կամ ԿՊ ՌԲՀ-ում փորձաքննվող զինապարտների և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի հետազոտման արդյունքները և պիտանիության աստիճանը  ձևակերպվում են եզրակացության ձևով (N 10 ձև):».

     ժէ. 35-րդ կետում «Սույն կետում նշված տվյալները քաղաքացուն կարող են հասանելի լինել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով:» նախադասությունը հանել.

     ժը. 36-րդ կետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով, իսկ «էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված` ստորագրությամբ և կնիքով վավերացված» բառերը փոխարինել «տրված» բառով.

    ժթ. 37-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «1) նախազորակոչիկների՝ տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների կողմից ըստ օրերի ԶԿԲՀ-ում փորձաքննության ներկայանալու վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող անվանացուցակը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրվում է առողջության առաջնային պահպանման համապատասխան կազմակերպություններին։ Ստացված տեղեկատվության հիման վրա առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից պլանավորվում է քաղաքացիների հետազոտության իրականացման օրերը և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացին տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով։ Իրականացված հետազոտությունների արդյունքները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում փորձաքնության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ.».

      ի. 37-րդ կետի 2-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով, իսկ «տվյալները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ԷԱՀ միջոցով» բառերը.

      իա. 37-րդ կետի 4-րդ ենթակետում «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով.

      իբ. 38-րդ կետի առաջին պարբերությունում «, որը պետք է լինի կարված, համարակալված` վերջին էջում նշելով ցանկը, էջերի թիվը և հաստատված լինի համապատասխան զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի ու զինվորական կոմիսարի ստորագրությամբ և զինվորական կոմիսարիատի կնիքով» բառերը հանել.

      իգ. 38-րդ կետի երկրորդ պարբերությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերը.

     իդ. 39-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով.

     իե. 39-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմակերպություն՝ նշելով նախնական ախտորոշումը» բառը փոխարինել «հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով» բառերով, ինչպես նաև պարբերության վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով։».

    իզ. 41-րդ կետի առաջին նախադասությունում «ռազմաբժշկական» բառը հանել, իսկ «ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման կազմակերպություն» բառերով.

իէ. 41-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Տվյալները պետք է ներկայացվեն բացառապես ԷԱՀ-ի միջոցով:».

     իը. 42-րդ կետում երկրորդ նախադասությունը հանել.

     իթ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «43. Մինչև ՌՈՒՀ ՌԲՀ-ի փորձաքննությանը ներկայացվելը, դիմորդները փորձաքննվում են ԶԿԲՀ-ների կողմից՝ անցնելով N 2 հավելվածով զորակոչի համար նախատեսված  հետազոտությունները, ԷխոՍԳ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ։ ՌՈՒՀ ՌԲՀ-ի փորձաքննություններն անցկացվում են պարտադիր կարգով փորձաքննվողի ներկայությամբ։ Հանձնաժողովի անդամները պարտավոր են զննել փորձաքննվողին, ուսումնասիրել հիվանդության պատմագրի և ներկայացված այլ փաստաթղթերի տվյալները, հետազոտության տվյալները գրանցել փորձաքննվողի բժշկական փորձաքնության քարտում, որից հետո սահմանված կարգով տալ եզրակացություն։».

     իժ. ուժը կորցրած ճանաչել 44-րդ կետը.

     լ. 46-րդ կետի առաջին պարբերությունում «տվյալներ ներառող փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկատվությունը» բառով.

     լա. 47-րդ կետի 1-ին ենթակետում «կազմվում են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ըստ օրերի քաղաքացիների» բառերը փոխարինել «կազմվում են քաղաքացիների կողմից ըստ օրերի ԶԿԲՀ-ում փորձաքննության» բառերով, իսկ «տրամադրում են ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «տրամադրում են առողջության առաջնային պահպանման» բառերով.

    լբ. 47-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «2) ստացված անվանացուցակների հիման վրա, հաշվի առնելով դրանցում առկա ԶԿԲՀ փորձաքննության ներկայանալու օրերի վերաբերյալ տեղեկատվությունը, առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից պլանավորվում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում հետազոտություն անցնելու վերաբերյալ քաղաքացին տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով, իսկ իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում համապատասխան քաղաքացու փորձաքնության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ, որի հիման վրա ԶԿԲՀ-ների կողմից կազմակերպվում են քաղաքացիների փորձաքննության աշխատանքները.».

    լգ. 47-րդ կետի 5-րդ ենթակետում «ռազմաբժշկական» բառը հանել.

    լդ. 48-րդ կետի առաջին պարբերությունում «ռազմաբժշկական» բառը հանել.

    լե. 48-րդ կետի երկրորդ պարբերությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերը.

    լզ. 49-րդ կետի առաջին պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով.

    լէ. 49-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմակերպություն՝ նշելով նախնական ախտորոշումը» բառը փոխարինել «հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով» բառերով, ինչպես նաև պարբերության վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով։».

     լը. ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետի երրորդ պարբերությունը.

     լթ. 50-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել.

     լժ. 50-րդ կետի երկրորդ պարբերությունում «առողջության անձնագրի» բառերը փոխարինել «ԷԱՀ-ում առկա» բառը.

     լի. 50-րդ կետի երրորդ պարբերությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով, իսկ «ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է» բառերը փոխարինել «բժշկական փորձաքննությունն իրականացվում է» բառերով.

      խ. 50-րդ կետի չորրորդ պարբերությունում «որը ներկայացվում է զինվորական կոմիսարիատ փոստով կամ առձեռն կամ էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով,» բառերը հանել.

      խա. 52-րդ կետի առաջին պարբերության վերջին նախադասությունում «ակտ» բառից հետո լրացնել «կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացություն» բառերը.

      խբ. 53-րդ կետի առաջին պարբերությունում «, որը կարող է մուտքագրվել նաեւ էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ» բառերը հանել.

      խգ. 58-րդ կետի առաջին նախադասությունում «ռազմաբժշկական փորձաքննությունը» բառերը փոխարինել «բժշկական փորձաքննությունը» բառերով.

      խդ. 59-րդ կետում «կազմակերպության կողմից՝ զինվորական կոմիսարի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված` ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրով, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիների ուղեգրման դեպքում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով` զինվորական կոմիսարի գրավոր համաձայնությամբ, որի պատճենը կցվում է անձնական գործին» բառերը փոխարինել «հաստատության կողմից՝ զինվորական կոմիսարի  կամ առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից տրված ուղեգրով, ընդ որում, առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում ուղեգրումը նախապես գրավոր կամ ԷԱՀ միջոցով համաձայնեցվում է քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացնող մարմնի հետ, իսկ հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրումն իրականացվում է միայն զինվորական կոմիսարիատի կողմից» բառերով».

       խե. 61-րդ կետում «արձանագրություն» բառից հետո լրացնել «(N 15 ձև)» բառերը, իսկ «նրանք համապատասխան փաստաթղթերով» բառերը փոխարինել «զինապարտներն անձնական գործերով և բժշկական փաստաթղթերով» բառերով.

       խզ. 63-րդ կետում «կազմակերպություն» բառը փոխարինել «հաստատություն» բառով, իսկ «պատճենները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով» բառերը.

       խէ. 63-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է զորակոչիկների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ զորակոչիկին տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով։».

      խը. 65-րդ կետում «ռազմաբժշկական» բառը հանել, իսկ 6-րդ ենթակետում «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում, որոնք պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերով.

      խթ. 66-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Զինվորական կոմիսարիատի կողմից ԷԱՀ-ի միջոցով առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին տրամադրվում է հայտ` քաղաքացիների անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացնելու համար՝ հետազոտման ուղեգրման մասին քաղաքացիներին տեղեկացնելով հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով, իսկ առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից պլանավորվում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու վերաբերյալ քաղաքացին առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից տեղեկացվում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով: Իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ոչ ուշ, քան ԶԿԲՀ-ում փորձաքնության իրականացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ մուտքագրվում են ԷԱՀ։».

       խժ. 67-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «Քաղաքացու առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու շրջանակներում` առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները և քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտի տվյալները ԷԱՀ-ի միջոցով ստանալուց հետո ԶԿԲՀ-ներն իրականացնում են քաղաքացիների բժշկական զննության և փորձաքննության աշխատանքները։».

        խի. 68-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ռազմաբժշկական» բառը հանել.

        խլ. 68-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «տառապում է ծանր հիվանդությամբ և» բառերը փոխարինել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «, որոնցում պարունակվող առողջական վիճակի վերաբերյալ տվյալները պարտադիր պետք է առկա լինեն ԷԱՀ-ում» բառերը.

       ծ. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «69. Բժշկական հետազության ընթացքում բժիշկ-մասնագետները պահեստազորում հաշվառված (հաշվառվող) զինապարտների առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տալիս են անհատական գնահատման կարգով՝ բժշկական փորձաքննության թերթիկում (համաձայն N 2/1 ձևի)՝ կատարելով գրառում պիտանիության վերաբերյալ: Առողջական խնդիրների կամ գանգատների առկայության դեպքում բժիշկ-մասնագետի կողմից լրացվում է օբյեկտիվ զննության թերթիկ (համաձայն N 2 ձևի), որում գրանցվում են ներկայացված գանգատները, օբյեկտիվ զննությամբ հայտնաբերված խնդիրները, նախնական ախտորոշումը, հետազոտության ուղեգրելու անհրաժեշտության մասին համապատասխան մասնագետի հիմնավորումը, իսկ հետազոտումից հետո՝ նաև տրված ախտորոշումը, զինվորական ծառայության համար նրա պիտանիության աստիճանը՝ նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին: Օբյեկտիվ զննության թերթիկը ստորագրում է այն լրացնող բժիշկ-մասնագետը՝ նշելով անունը և ազգանունը:

Այն դեպքերում, երբ կլինիկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները բավարար չեն քաղաքացու պիտանիությունը որոշելու կամ ամբուլատոր հետազոտմամբ վերջնական ախտորոշումը հստակեցնելու համար, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան զինվորական կոմիսարը նրան հետազոտման է ուղեգրում բժշկական հաստատություն՝ պարտադիր նշելով նախնական ախտորոշումը, ինչպես նաև ուղեգրված լինելու վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով: Ուղեգրում նախնական ախտորոշման հետ միաժամանակ կարող է նշվել պարտադիր իրականացման ենթակա հետազոտությունների ծավալը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կոնկրետ հստակեցման ենթակա ախտորոշումը: Ուղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման ակտը (համաձայն N 4 ձևի): Բժշկական հաստատությունն ուղեգիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում պլանավորում է քաղաքացիների հետազոտությունների իրականացման օրերը և հետազոտություն անցնելու օրվա վերաբերյալ քաղաքացուն տեղեկացնում է հեռախոսային կարճ հաղորդագրության և ԷԱՀ միջոցով։».

       ծա. 70-րդ կետի առաջին պարբերությունում «Տվյալները կարող են լրացվել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով, որի դեպքում դրվում է էլեկտրոնային ստորագրություն:» նախադասությունը հանել.

       ծբ. 70-րդ կետի երկրորդ պարբերությունում «ռազմաբժշկական» բառը փոխարինել «բժշկական» բառով.

       ծգ. 71-րդ կետի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «Փորձաքննության» բառով, ինչպես նաև պարբերության վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Պահեստազորայինները հետազոտության ուղեգրման և հետազոտության իրականացման վերաբերյալ տեղեկացվում են սույն կարգի 69-րդ կետում նշված կարգով և ժամկետում:».

      ծդ. 71-րդ կետից հետո լրացնել 71.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «71.1. Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար դիմած քաղաքացիները փորձաքննվում են ԶԿԲՀ-ների կողմից, որի արդյունքներով զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչված քաղաքացիների փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու մարմիններ՝ հետագա ընթացավորման համար: Այն անձինք, որոնք նախկինում չեն անցել զինվորական ծառայություն, կամ զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով և ներկայացնում են առողջական վիճակի դրական փոփոխության (ռեմիսիա, լավացում կամ առողջացում) վերաբերյալ բժշկական փաստաթղթեր (որոնք պետք է առկա լինեն ԷԱՀ-ում), ԶԿԲՀ-ների կողմից զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում, այդ թվում՝ սույն Կարգի 129-րդ կետի կիրառմամբ, ուղեգրվում են ԿՌԲՓԿ՝ համապատասխան բժշկական փաստաթղթերով և ԶԿԲՀ-ի եզրակացությամբ: ԿՌԲՓԿ-ի փորձաքննությունն իրականացվում է ամբուլատոր կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկայի  միջոցով, իսկ վերջնական փորձաքննական եզրակացությունը՝ տրամադրվում է  զինվորական կոմիսարիատ՝ գործին կցելու և հետագա ընթացավորման համար:».

        ծե. 74-րդ կետի 1-ին ենթակետում «քաղաքացիական հատուկ ծառայողների, պայմանագրային զինվորական ծառայություն անցնողների,» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների,» բառերով.

        ծզ. 74-րդ կետի 4-րդ ենթակետում «եզրակացություն» բառից հետո լրացնել «, ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերը, իսկ «գ» պարբերությունում «բուժման» բառից առաջ լրացնել «ամբուլատոր կամ ստացիոնար» բառերը.

      ծէ. 75-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

      «ՀՌԲՀ-ի եզրակացությունը` փորձաքննվողի տվյալներով (համաձայն գրանցման մատյանի սյունակների) քարտուղարը գրանցում է եզրակացությունների արձանագրությունների գրանցման մատյանում և եզրակացության ձևաթերթիկում, որը կցվում է ամբուլատոր քարտին:».

       ծը. 76-րդ կետում «ԲԹՀ» հապավումը փոխարինել «ԲԹՓՀ» հապավումով, իսկ «ՔԿԱ մասնագետ» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբան» բառերով.

       ծթ. 79-րդ կետի 1-ին ենթակետում «քաղաքացիական հատուկ ծառայողների, պայմանագրային զինվորական ծառայություն անցնողների,» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների,» բառերով.

       ծժ. 79-րդ կետի 4-րդ ենթակետում «եզրակացություն» բառից հետո լրացնել «, ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերը, իսկ «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «գ. ամբուլատոր կամ ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողների բուժումը շարունակելու վերաբերյալ,».

       ծի. 80-րդ, 81-րդ և 109-րդ կետերում «ամբուլատոր» բառից հետո լրացնել «բժշկական» բառը.

       ծլ. 86-րդ կետի 1-ին ենթակետում «եզրակացություն» բառից հետո լրացնել «, ներառյալ տեղեկանքի ձևաչափով (համաձայն N 8/1 ձևի)» բառերը.

       ծխ. 86-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «տվյալները» բառից հետո լրացնել «՝ սույն կարգի 71-րդ կետում նշված դեպքերում» բառերը.

       կ. 86-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 5-րդ ենթակետից հետո լրացնել 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

      «6) անհրաժեշտության դեպքում ուսումնա­սիրում, քննարկում և գնահատում է ռազմաբժշկական հանձնաժողովներից, զորա­­մա­սե­րից, ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստա­տու­թյուն­­­ներից, ինչ­պես նաև այլ մարմին­նե­րից ստացված տեղեկու­թյան հիման վրա փոր­ձաքննու­թյուն իրականացնող մարմինների գործունեության արդ­յունք­ները.

       7) իրականացնում է ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստա-տություններում գտն­վող ռազմաբժշկական փորձաքննության ենթակա անձանց հետազոտման, ախտո­րոշ­ման և բուժման ընթացքի, ինչպես նաև փորձաքննության որակի ուսումնասիրում.

       8) իրականացնում է ռազմաբժշկական և բժշկական հանձնաժողովների աշխատանքների վերա­բեր­­յալ հաշվետվությունների ընդհանրացում, վերլուծություն և արդյունքների գնահատում.

       9) իրականացնում է փորձաքննության արդյունքների գիտական և վիճակագրական վեր­լու­ծու­թյուն:».

       կա. 87-րդ կետի 1-ին ենթակետում «քննարկման» բառից հետո լրացնել «, վերլուծության» բառը.

       կբ. 92-րդ կետում «ծառայողական» բառից առաջ լրացնել «ուղեգիրը,» բառը.

       կգ. 94-րդ կետում «ՀՌԲՀ-ի, ԿՊ ՌԲՀ-ի ներկայացմամբ`» բառերը փոխարինել «ՀՌԲՀ-ի կամ ԿՊ ՌԲՀ-ի կամ» բառերով.

       կդ. 101-րդ կետից հետո լրացնել 101.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «101.1. Սույն կարգի իմաստով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը ներառում են նաև հոգեկան խանգարումը (հոգետրավման):».

       կե. ուժը կորցրած ճանաչել 112-րդ կետը.

       կզ. 117-րդ կետում «11 ձևի» բառերը փոխարինել «12 ձևի» բառերով.

       կէ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևը.

       կը. լրացնել N 8/1 և N 15 ձևեր՝ համաձայն ձևի.

       2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածում՝

        ա. 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«I. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ

 

  1. Նախազորակոչային տարիքի (մինչև 18 տարեկան, զինվորական հաշվառում) քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`

       1) արտաքին մարմնական զննումը.

       2) անտրոպոմետրիկ տվյալները.

       3) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշումը բժշկական ցուցումի դեպքում.

       4) ուժաչափությունը (դինամոմետրիա)՝ բժշկական ցուցումի դեպքում.

       5) ռենգեն հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը).

       6) էլեկտրասրտագրություն.

       7) ուլտրաձայնային հետազոտություն (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը).

       8) լաբորատոր հետազոտություններ՝

       ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում՝ եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ.

       բ. մեզի ընդհանուր քննություն.

       գ. արյան ընդհանուր քննություն:

  1. Զորակոչային տարիքի (18-27 (35)տարեկան՝ ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված,կամ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45) տարին չլրացած, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28 տարեկանը լրանալը զորակոչի ենթակա) քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`

       1) արտաքին մարմնական զննումը.

       2) անտրոպոմետրիկ տվյալները.

       3) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշումը.

       4) ուժաչափությունը (դինամոմետրիա)՝ բժշկական ցուցումի դեպքում.

       5)  ռենտգեն հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը).

       6) էլեկտրասրտագրություն

       7) ուլտրաձայնային հետազոտություն (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը).

       8) լաբորատոր հետազոտություններ՝

       ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում՝ եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ.

        բ. մեզի ընդհանուր քննություն.

        գ. արյան ընդհանուր քննություն.

       դ. միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա.

       ե. տուբերկուլինային մաշկային փորձ:

       2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`

       1) ռենտգեն հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը).

       2) էլեկտրասրտագրություն.

       3) ուլտրաձայնային հետազոտություն (որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը).

       4) լաբորատոր հետազոտություններ՝

       ա. արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում՝ եթե այդ տեղեկատվությունը ԷԱՀ-ում առկա չէ.

       բ. մեզի ընդհանուր քննություն.

       գ. արյան ընդհանուր քննություն.

       դ. միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա:

  1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պատվաստումների ազգային օրացույցի համաձայն: Կանխարգելիչ պատվաստումների՝ ժամանակին և ամբողջական կատարման համար պատասխանատու է քաղաքացու հաշվառման առողջության առաջնային պահպանման կազմակերպության ղեկավարը, իսկ ընդհանուր գործընթացի համակարգումը, համաճարակաբանական դիտարկումը և վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով համատեղ միջոցառումներ: Սույն հավելվածով սահմանված բոլոր բժշկական հետազոտությունների արդյունքները և կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությունը բժշկական հաստատությունների կողմից պարտադիր մուտքագրվում են ԷԱՀ՝ դրանում սահմանված ձևաչափով։».

       բ. 2-րդ գլխի վերնագրում «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ» բառերով.

       գ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը.

       դ. 5-րդ գլխի 1-ին կետի 81-րդ ենթակետում «:» կետադրական նշանը հանել և 81-րդ ենթակետից հետո լրացնել 82-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «82) «Նորմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ:».

        3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածում՝

        ա. 1-ին կետում «14-18 տարեկան» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան» բառերով.

        բ. 5-րդ կետում «ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման» բառերով.

        գ. 6-րդ կետից հետո լրացնել 7-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

        «7․ Սույն կարգի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից ԷԱՀ-ում առկա ձևաչափով քաղաքացու վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման բացակայության դեպքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց համապատասխան հաստատությանը փոխհատուցում չի հատկացվում։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք. Երևան 2024թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ձև N 8/1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                 (ստորաբաժանման անվանումը)

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ______

 

 

Ա.Հ.Ա_________________________________________________________________ծնված՝ _________թ.

Զորամաս (կառուցվածքային ստորաբաժանում)_________________________________________________

Կոչում ______________________ զորակոչ ___________ զինվորական կոմիսարիատ ________________

Ախտորոշումը______________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________________________________

 

 

 ՀՀ կառավարության          թ. N _____որոշման _________ հոդվածի _________կետի _______սյունակի

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

 

ՌԲՀ ՆԱԽԱԳԱՀ`_______________________________________________________

                                                                                            (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

ԱՆԴԱՄՆԵՐ` __________________________________________________________

                                                                                             (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

__________________________________________________________

                                                                                             (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

__________________________________________________________

                                                                                             (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`_________________________________________

                                                                                             (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) 

 

 

____ __________________ 20       թ.

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

                         

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ______

 

 

Ա.Հ.Ա_________________________________________________________________ծնված՝ _________թ.

Զորամաս (կառուցվածքային ստորաբաժանում)_________________________________________________

Կոչում ______________________ զորակոչ ___________ զինվորական կոմիսարիատ ________________

Ախտորոշումը______________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________________________

 

 

 ՀՀ կառավարության             թ. N ______ որոշման _______հոդվածի _________կետի ______ սյունակի

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

 

           

                                     ՀՀ ՊՆ ԿՌԲՓԿ ՊԵՏ`_________________________________________________

                                                                                                (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

                                     ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` ___________________________________________________

                                                                                                     (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

                                     ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏ` ________________________________________________

                                                                                                (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

                                          ՀԳ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉ` _________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                               

 

 ____ __________________ 20       թ.

 

 

 »

 

 

 

 

 

 

 

 

«Ձև N 15

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի

 

 

 

 ________________________________ զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի

 

___________________________________________________ - ի կողմից ______________________

                (բժիշկ մասնագետի անունը, ազգանունը)                                                      (օրը, ամիսը, տարին)

 

կատարվեց  զորակոչիկ ___________________________________________________________ - ի

                                    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնական գործի և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Զորակոչիկ _______________________________________________ -ը ՀՀ կառավարության 2018թ.

                                                 (անունը, ազգանունը)

ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 61-րդ կետի ____ ենթակետի համաձայն՝ առանց լրացուցիչ հետազոտության, ենթակա է ներկայացման կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը:

Լրացուցիչ տեղեկություններ` ___________________________________________________________

 

______________________________________________________________________________________:

 

 

 

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ    

_______________________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ____________ 20    թ.

 

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ    

_______________________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ____________ 20    թ.»

 

 

  • Discussed

    14.10.2024 - 30.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 831

Print

Suggestions

Սամվել Սահակյան

27.10.2024

ծգ. Կետ․ Առաջարկում եմ «Ռազմաբժշկական փորձաքննություն» բառերը չփոխարինել «Փորձաքննություն» բառով։ 71-րդ կետի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին

Սամվել Սահակյան

27.10.2024

ծբ. Կետ․ առաջարկում եմ «ռազմաբժշկական» բառը չփոխարինել «բժշկական» բառով։ 70-րդ կետի երկրորդ պարբերությունում «ռազմաբժշկական» բառի փոխարինումը «բժշկական» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։

Սամվել Սահակյան

27.10.2024

խի. Կետ․ առաջարկում եմ «ռազմաբժշկական» բառը չհանել։ 68-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ռազմաբժշկական» բառը հանելը հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։

See more