Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։

Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում ԵԱՏՄ Համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014 թվականից գործող դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

Թեյը, սուրճը, դեղերը, ներկանյութերը, օծանելիքը և մի շարք այլ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատ­կությունները հաստատում է Կառավարությունը:

  • Discussed

    11.10.2024 - 26.10.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1016

Print