ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2024 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 356-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 1-ին կետի 1․2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«
1․2 |
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», օրենքների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Բարձր |
Սննդամթերքի անվտանգության ոլորտում քաղաքականության մշակման, թույլտվական փաստաթղթերի տրամադրման և վերահսկողության իրականացման գործառույթների և դրանք իրականացնող մարմինների տարանջատում |
Օրենքների նախագծերի ընդունմամբ կբացառվի շահերի բախումը և կապահովվի վերահսկողության իրականացման արդյունավետությունը
|
2026թ․ հուլիսի երրորդ տասնօրյակ |
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
|
Ֆինանսավորում չի պահանջում |
- 1-ին կետի 1․3-րդ ենթակետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023թ.» թիվը փոխարինել «2026թ.» թվով, իսկ «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ» բառերով․
- ուժը կորցրած ճանաչել․
ա․ 2-րդ կետի 2․1-ին ենթակետը․
բ․ 3-րդ կետի 3․1-ին, 3․2-րդ, 3․3-րդ ենթակետերը․
գ․ 4-րդ կետի 4․2-րդ և 4․3-րդ ենթակետերը․
- 6-րդ կետի 6․1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«
6․1 |
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների վերապատրաստման կարգը հաստատելու մասին» նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Միջին |
Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում և կարողությունների բարելավում |
Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների վերապատրաստման կարգի մշակում և ներկայացում |
2028թ․ հուլիսի երրորդ տասնօրյակ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջում |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Discussed
10.10.2024 - 30.10.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 809
Print