Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձևավորմամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և կազմհաստիքային փոփոխություններով, մասնավորապես՝ ոստիկանության երկու նոր հենասյունային ուղղությունների՝ Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության ձևավորմամբ։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը և ենթակա ստորաբաժանումները, ի թիվս այլ գործառույթների, իրականացնելու են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների, իսկ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և ենթակա ստորաբաժանումները՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։

Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ լուծարվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ընդգրկվել ՆԳ նախարարության կազմում, որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

Նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի կազմակերպա-իրավական աշխատանքներ, այդ թվում՝ հստակեցնել հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներում ոստիկանության ստորաբաժանումների գործառույթները և փոխգործակցության կարգը։

2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և կազմհաստիքային փոփոխությունների համատեքստում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ՝ ապահովելու համար ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացում ոստիկանական ուժերի և միջոցների առավել արդյունավետ կառավարումը, ինչպես նաև առավել արդյունավետ համագործակցությունը պետական և իրավասու այլ մարմինների հետ:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը հանդիսանում է նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,  ուստի  նախագծով առաջարկվում է հանել վերջինիս վերաբերելի դրույթները։

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստատթղթից։

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի  եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացների պատշաճ ծավալով իրականացումը, կբարձրանա այդ գործընթացներում ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետությունը,   կստեղծվի իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու առավել արդյունավետ գործիքակազմ:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

  • Discussed

    08.10.2024 - 23.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing, Fight against trafficking and illegal durg trade

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 592

Print