ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կրթության վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) վերահսկողության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրամշակել Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:
2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.
Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա կողմից օգտագործվող ստուգաթերթերում նշված հարցերին պարզապես «Այո» կամ «Ոչ» պատասխանելը հնարավորություն չի տալիս ամբողջովին արտահայտել վերահսկվող տնտեսավարող սուբյեկտի կողմից նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման աստիճանը։ Մասնավորապես, հաճախ կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը ուսումնական հաստատությունների կողմից կրում է զուտ ֆորմալ, փաստաթղթային բնույթ, մինչդեռ գործնականում դրանք չեն իրացվել։ Այս փաստը, սակայն հնարավոր չէ պարզել ստուգաթերթերում նշված ստուգման մեթոդների կիրառման միջոցով։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում կիրառվող ստուգաթերթերում որպես ստուգման մեթոդ օգտագործել նաև սյունակաշարեր, որոնց, ստուգաթերթի հետ համադրված կիրառման արդյունքում, հնարավոր կլինի պարզել նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների բովանդակային կատարումը։ Նման մոտեցման իրացման համար Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և շրջանառվել է Տեսչական մարմնի ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերում համապատասխան փոփոխությունները նախատեսող Կառավարության որոշման նախագիծը:
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել նաև համահունչ փոփոխություններ իրականացնել Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում՝ սյունկաշարերի հիմքով գնահատման մեթոդները արտացոլելով նաև այդ փաստաթղթում:
Անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանել ռիսկայնության գնահատման նոր բաղադրիչ, որը կհաշվարկվի հանրակրթության պետական քաղաքականության առանձին սկզբունքների խախտման հիմքով, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ուսումնական հաստատության կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշները լրացնել նոր՝ ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թվի հիման վրա գնահատվող չափանիշով:
Միաժամանակ, ներկայիս կարգավորումներով ոլորտային ռիսկը հաշվարկելու չափանիշներից մեկը հանդիսանում է ոլորտի սովորողների թիվը, և ըստ այդ չափանիշի՝ հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտը գնահատվում է տասնապատիկ ավել, քան մյուս բոլոր ոլորտները՝ հաշվի առնելով հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում սովորողների ընդհանուր քանակը: Որպես հետևանք, մյուս ոլորտներում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունները չեն ստանում ստուգումների տարեկան ծրագրում համաչափ ներկայացված լինելու համար բավարար ռիսկայնության միավորներ: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ոլորտի սովորողների ընդհանուր թվի փոխարեն որպես չափանիշ ընդունել ոլորտի սովորողների միջին թիվը, որը կհաշավարկվի տվյալ ոլորտում սովորողների ընդհանուր թվի և այդ ոլորտի հաստատությունների ընդհանուր քանակի հարաբերակցությամբ:
Նշված լրացումների ընդունման պարագայում գնահատվող ռիսկայնության ամփոփիչ ցուցանիշը թույլ կտա ավելի արդյունավետ թիրախավորել առավել ռիսկային կրթական հաստատությունները՝ պետության կողմից սահմանված ուղենիշների համատեքստում:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը լրացնել մի շարք լավարկող բնույթի կարգավորումներով: Մասնավորապես, առաջարկվում է՝
- սահմանել ստուգաթերթերի հարցերը ըստ սկզբունքների (սյունակաշարերի հիման վրա) գնահատման վերաբերյալ կարգավորումները,
- Սահմանել հանրակրթության պետական քաղաքականության առանձին սկզբունքների խախտման հիմքով հաշվարկվող ռիսկայնության բաղադրիչը ու ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թվի հիման վրա հաշվարկվող չափանիշը՝ դրանց գնահատման մեթոդներով հանդերձ:
- սահմանել, որ ոլորտային ռիսկը գնահատվում է ոլորտի սովորողների միջին թվի հիման վրա՝ ներկայիս ոլորտի սովորողների ընդհանուր թվի փոխարեն:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնին վերապահված ոլորտներում վերահսկողության գործընթացի իրականացման արդյունավետությունը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից՝ համատեղ:
6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Discussed
03.10.2024 - 18.10.2024
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 738
Print