Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին

Ուղերձ-Բացատրագիրը կցված է

  • Discussed

    02.10.2024 - 22.10.2024

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10727

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում առաջարկում ենք նախատեսել միջոցներ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման լիարժեք իրականացման նպատակով։ Միջոցներն անհրաժեշտ են նշված որոշման համաձայն կարևորագույն օբյեկտների, ներառյալ մետրոյի կայարանների մատչելիության ապահովման շինարարական աշխատանքների իրականացման համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

«Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցում» միջոցառման վերաբերյալ վերահաստատում ենք մեր մտահոգությունը։ Անկախ կյանքի կենտրոնների ձևավորման գործընթացը չի կարող սկսել շենքերի կառուցումից, հատկապես այն պայմաններում, երբ իրավական տեսանկյունից դեռևս հստակեցված չեն անհրաժեշտ մանրամասները, օրինակ, կազմակերպաիրավական ձևը և կառավարման հարցում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների դերը։ Ավելին, կենտրոնի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կառուցելու որոշումը կայացվել է ոչ մասնակցային, առանց հետազոտական տվյալների՝ նախապատվությունը տալով անհատական կամ խմբային կասկածելի շահերին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

«Շուրջօրյա և ցերեկային խնամք մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման վերաբերյալ հայտնում ենք, որ շուրջօրյա խնամքի հասատությունների դեպքում միջոցառումն անընդունելի է և հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Խնդրահարույց է ոչ միայն հատկացվելիք միջոցների մեծացումը, այլ առհասարական միջոցների հատկացումը։ Առաջարկում ենք ընթերցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (ներառյալ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցը. «29. Հաստատություններում ներդրումները, ներառյալ վերանորոգումը, պետք է արգելվեն: Ներդրումները պետք է ուղղված լինեն բնակիչների անհապաղ ազատմանը և անկախ ապրելու համար անհրաժեշտ և համապատասխան աջակցության տրամադրմանը։ Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկելուց, որ «ընտրեն» ապրել հաստատություններում, կամ նմանատիպ փաստարկները հաստատությունների պահպանումը հիմնավերոլու համար օգտագործելուց։ 30. Մասնակից պետությունները պետք է դադարեցնեն պետական միջոցների օգտագործումը հաստատությունների կառուցման և վերանորոգման համար և պետք է հատկացնեն դրանք, ներառյալ միջազգային համագործակցությունը, ապահովելու համայնքային աջակցության ներառական համակարգերի և ներառական հիմնական ծառայությունների կայունությունը»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: